Քաշքշուկ է եղել. Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը պահանջում է համայնքապետի հրաժարականը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում արշալույսները խաղաղ չեն․ նախօրեին կրկին քաշքշուկ է տեղի ունեցել համայնքապետի, նրա կողմնակիցների եւ ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանի միջեւ։ Վերջինս պարբերաբար անդրադառնում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի բացթողումներին։
Ղուլունցը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։ Միջադեպի պատճառը եղել է այն, որ Զեյնալյանը հանդիպել է նորանշանակ մարզպետ կալավանցի Ռոբերտին եւ ներկայացրել համայնքում տիրող իրավիճակը։ «Մարզպետին ասել եմ, որ թող թոշակառուներից ազատվի, ջահելներին նշանակի, մենք էլ ենք ուզում աշխատենք։ Համայնքային պաշտոններում Ղուլունցը իր քեռուն, մորը եւ այլ ծանոթ-բարեկամների է նշանակել»,- պատմեց Զեյնալյանը:
«Ես, իհարկե, մարզպետի մոտ անուններ չեմ տվել, բայց իր գեղմասվարը՝ Սուրիկը եկավ, թե խի՞ ես ինձնից բողոքել` քաշքշուկ եղավ, սեռական հայհոյանքներ, ներկա էր իր տեղակալ Արմիկը Միրզոյան, ինքը՝ Դավիթ Ղուլունցը»։
Զեյնալյանն ասաց, որ ոստիկանություն չի դիմել, հացադուլ է հայտարարել համայնքապետարանի ծառի տակ՝ համայնքապետի հրաժարականի պահանջով․ «Ինձ ասում է հոգեկան, խնդրում եմ՝ հետաքննություն արեք եւ պարզեք՝ ով է հոգեկանը՝ ե՞ս, թե՞ Ղուլունցը, որը բանակում չծառայելով՝ կանտուզիայի թոշակ է ստանում: Ի՞նչ հիմքով` թող պարզեն, իր թիկունքն իր քեռին է, մտածում է, թե ինքն անպարտելի է։ Իր եղբայրն էլ ինձ սպառնում է՝ որտեղ ես եմ, դու չպիտի լինես, ինչ է թե մարզպետի մոտ բարձրաձայնել եմ նաեւ իրենց հանքերի մասին»։ Մեր զանգերին Ղուլունցը երեկ չպատասխանեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...