Վոյաժների սեզոնը բացվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երկրում մեկ շաբաթից ավելի է՝ հակաիշխանական ցույցեր են, բողոքի ակցիաներ, իշխանական պատգամավորները շարունակում են արտերկրյա վոյաժները։ ԱԺ ղեկավարությունը վերջին 1 շաբաթվա ընթացքում ամեն օր մի կարգադրություն է արձակել նրանց այցերի մասին։ Մայիսի 12-16-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար Քվեբեկ (Կանադա) կմեկնեն ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը։ Նույն կազմով էլ ապրիլի 3-6-ը նրանք Մոնակոյում էին՝ Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարների համաժողովին մասնակցելու համար։ Եղոյանն ապրիլի 6-12-ն էլ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Աթենքում էր՝ Թվինինգ ծրագրի շրջանակներում ուսումնական այցով։
Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնեւ են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ու նրա օգնական Անի Ստեփանյանը, պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաեւ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, եւս երկու փորձագետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...