Ադրբեջանը հերթական հայ զինվորին է գերեվարել` իրենք խաղաղությունից են խոսում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ապրիլի 26-ին, ժամը 14-ին Ազնավուրի հրապարակում իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր դրել պատերազմում նահատակված Աբգար Նազարյանի մայրը` Նաիրա Նազարյանը: Hraparak.am-ը զրուցել է նրա հետ:
- Դուք եւ էլի շատ զոհված զինծառայողների ծնողներ կոչ եք արել միանալ ձեր՝ Ազնավուրի հրապարակի ակցիային: Այս ակցիայի հիմնական նպատակը ո՞րն է:
- Հիմնական նպատակն այն է, որ զոհված զինծառայողների ծնողների ձայնը նախ լսելի լինի` պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Այդ հանցագործությունների վերաբերյալ դատախազությունում կան դիմումներ, մենք ցանկանում ենք իմանալ, թե այդ դիմումներն ինչ ընթացքում են, եւ, վերջապես, մեր զավակների կյանքի համար ինչ-որ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ: Երբ ինչ-որ մեկն ԱԺ-ում ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, ուզում ենք հասկանալ, թե դատախազությունն այդ ցուցմունքն ինչ է անելու, ընդունելո՞ւ է ի գիտություն, թե՞ թղթի վրա գրված՝ ուղղակի ինչ-որ մի տեղ պահելու է: Մենք ուզում ենք հասկանալ՝ սա օրենքի երկի՞ր է, թե՞ ինչ է, երբ ամբողջ աշխարհում մարդը գերագույն արժեք է, փաստորեն, այստեղ մատաղ սերնդին ինչ վերաբերմունքի են արժանացնում:
- Իսկ ի՞նչ եք կարծում` Ձեր խոսքը լսելի կլինի՞, կտա՞ արդյունք:
- Պետք է որ տա: Էլ սպասելու տեղ չկա:
- Ես որքանով հասկացա, Ձեզ վրդովեցրել է վարչապետի վերջին աղմկահարույց հայտարարությունը:
- Կոնկրետ իմ զայրույթը շարժվել է դեռ ընտրություններից հետո: Իրենց ընտրվելն ու իշխանության գալն արդեն բավական է: Ես չէի սպասում, որ ինքը մի նոր բան ասի, որ ես նոր հասկանամ, թե ինչ է կատարվել իրականում: Ես ի սկզբանե իմացել եմ ամեն ինչ: Իմ երկու ամսվա զինծառայող տղան իրավունք չուներ առաջնագծում հայտնվելու:
- Տեղյա՞կ եք՝ քանի՞ զոհվածի ծնող է միանալու Ձեզ:
- Շատ-շատ են, բայց կոնկրետ չեմ կարող նշել:
- Նիկոլ Փաշինյանն անվերջ խոսում է խաղաղության դարաշրջանի մասին:
- Նիկոլ Փաշինյանը թող հիշի ֆոսֆորային ռումբերն ու երեկվա Չավուշօղլուի սատանայական ժեստը եւ դրանից հետո գնա խաղաղության դարաշրջան բացի: Եթե իր խաղաղության դարաշրջանը սա է, ես չեմ պատկերացնում, թե ինչ բան է խաղաղությունը: Ֆոսֆորային ռումբերով խաղաղության դարաշրջան չի լինում: Երեկ Ադրբեջանը հերթական հայ զինծառայողին է գերեվարել: Սա աբսուրդ է ուղղակի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1119459487cf72edf2504c65b55dd91e
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...