Այս իշխանությանն աջակցելն արդեն նույնիսկ ամոթալի է դարձել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սոցցանցերն իրականում այդքան էլ չեն արտացոլում այն ամբողջ տրամադրությունները, որ կան հանրության մեջ: Սակայն դրանք ինքնին լավ «լակմուսի թուղթ» են, ի մասնավորի, եթե հաշվի առնենք, որ հատկապես քաղաքական ուժերի համար գրեթե անփոխարինելի գործիք են: Այս տեսակետից ուսումնասիրելով վերջին շրջանի սոցցանցային հարթակը՝ ուշագրավ իրողություններ են ի հայտ գալիս:
Մասնավորաբար, իշխող ուժի աջակիցների շրջանակն ակնհայտորեն փոքրացել է. պարզ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմա արդեն ամոթալի է դարձել այս իշխանություններին աջակցելը: Դրա արդյունքում, որքան էլ իշխանությունները փորձում են ակտիվացնել հակաընդդիմադիր գրոհները, բուն քպականներից, հստակ շահեր ունեցող իշխանամերձ որոշ շրջանակներից զատ, Նիկոլ Փաշինյանի գործողությունները պաշտպանողներն ու ընդդիմադիրների վրա հարձակվողները մեծամասամբ հանդես են գալիս ֆեյքերով: Իսկ այն բացառությունները, որոնք իրենց դեմքով են ներկայանում, հիմնականում գրառումներ են անում բազմաթիվ սխալներով, առավելապես լատինատառ, միտք ու տրամաբանություն չունեցող ձևակերպումներով, որոնց միակ հասկանալի իմաստը «մեր փրկչին չկպնեք»-ն է:
Այս միտումը գրեթե միշտ է բնորոշ եղել այս իշխանությունների դեպքում, սակայն վերջին շրջանում գնալով ավելի ակնառու է դառնում, քանզի մտածելու, տրամաբանելու, վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ, որոնք ժամանակին աջակցել են Նիկոլին, հասկացել են, որ սխալվել են և քաջություն ունեն ընդունել դա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...