Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչեւ ս.թ. մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 5-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը:
2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, եւ ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, եւ դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիս 6-ը Գագիկ Ջհնագիրյանը դիմում կգրի եւ կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ժամանակ տալ՝ Հակակոռուպցիոն նոր դատարանը ձեւավորելու եւ նոր լքելու պաշտոնը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ պարոն Ջհանգիրյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...