Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել. զոհված զինծառայողի ծնող
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներին ի աջակցություն հավաքվել են զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք կոչ արեցին զոհված զինծառայողների հարազատներին՝ գալ Ազատության հրապարակ եւ աջակցել հացադուլավորներին։
«Խնդրում ենք միացեք այս պայքարին։ Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել։ Մեզանից էլ թանկ ոչ մեկ Արցախի համար չի վճարել։ Արցախում չի կարող թուրքը ոտք դնել։ Ես պատաստ եմ ազգի հետ գնալ մեռնելու, եթե իմ տղեն զոհվել է, իմ ապրելն էլ իմաստ չունի։ Մեր ցավը մեծ է, գիտեմ, 24 ժամ ցավում է, վեր կացեք, ծնողներ»,- հայտարարեց ծնողներից մեկը։
Նշենք, որ ծնողները քիչ առաջ ցանկանում էին հրապարակում վրան տեղադրել, սակայն կարմիրբերետավորները արգելում էին։ Ծնողները, այնուամենայնիվ, չենթարկվեցին ոստիկանության ներկայացուցչին եւ վրանը տեղադրեցին։ Այս պահին ոստիկանները մեկ ժամ են խնդրել ծնողներից՝ վրան տեղադրելու թույլտվության հարցը հստակեցնելու համար։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...