ՔՊ-ն ակտիվորեն զբաղված է Ավինյանի PR-ով. Ավինյանի գործերին ոչ ոք, այդ թվում՝ Փաշինյանը չի խառնվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում զբաղված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի PR-ով. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա թիմակիցներն անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի այս պահին որեւէ պաշտոն չզբաղեցնող Ավինյանին քաղաքապետ կարգեն:
Թեեւ մեկ տարուց ավելի ժամանակ կա Երեւանի քաղաքապետի ընտրություններին, բայց իշխող ՔՊ-ն մտավախություն ունի. «Քաղաքական իշխանությունները լավ են հասկանում, որ հատկապես քաղաքամայր Երեւանում վաղուց արդեն համակրանք չեն վայելում, վարկանիշն էլ գնալով ընկնում է, հետեւաբար զօրուգիշեր աշխատում են, թաքնված քարոզչություն են իրականացնում եւ այլն:
Տիգրան Ավինյանն անձամբ է դիմում թաղապետերին կամ մայրաքաղաքի տարբեր շրջաններում հարգանք վայելող անձանց, որ օգնեն իրեն, աջակցեն, ինչով կարող են», -մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մեզ փոխանցեցին, որ կուսակցական ակտիվի հետ հանդիպումների անվան տակ նա իրականում քարոզչություն է իրականացնում: Տեղեկացանք, որ, օրինակ, էրեբունի համայնքում հանդիպումը քաղաքացիների հետ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանն է կազմակերպել:
«Առաջիկայում նույնպես տարբեր այլ շրջաններում նմանատիպ հանդիպումներ կլինեն: Կազմակերպիչներն արել ու անելու են հնարավորը, որ այդ հանդիպումներին հնարավորինս շատ մարդ ներկա լինի՝ ցույց տալու համար, թե իրենց աջակիցները շատ են: Ավինյանն ինքնուրույն է այս ամենն իրականացնում, նրա գործերին ոչ ոք, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը չի խառնվում»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...