Փոխգործակցության ծրագիրը՝ Փաշինյանի հեռացման սկի՞զբ
Yerkir.am-ը գրում է.
Փաշինյանի՝ ՌԴ այցի շրջանակներում տարածված համատեղ հայտարարությունը ծնում է հարց՝ Հայաստանի մասով ո՞վ է իրագործելու այն: Միանգամից ասեմ՝ Փաշինյանն իր թիմով չի՛ իրագործելու՝ մեկ պարզ պատճառով. մինչ օրս այս խմբակը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի (զանազան արտախորհրդարանական «ուժերի», «ծուռ» ու դավադիր նախագիծ-ուժերի միջոցով) վարել է այդ հայտարարության տառին ու ոգուն 180 աստիճան հակասող, ուղնուծուծով հակառուսական քաղաքականություն:
Եթե մեկը կա, որ հավատում է, թե Փաշինյանի՝ անգլոսաքսոնական-թուրքական մոլեգնող տրամադրություններով առաջնորդվող թիմը վերցնելու է հայտարարության կետերն ու իրար հետևից անշեղորեն իրագործելու է, ապա նա առնվազն կա՛մ միամիտ է, կա՛մ բանից անտեղյակ:
Իմ պնդմանն ով չի հավատում, թո՛ղ վերստին կարդա 30 կետանոց հայտարարությունը և դա դնի ՔՊ-ական պատգամավորների ու Նիկոլի իշխանության առանցքային դերակատարների քաղաքական վարքագծի և այդ թիմի որդեգրած ուղեգծի կողքին:
Նիկոլի թիմի հետ հայ-ռուսական կամ ՀՀ-ՌԴ՝ հայտարարությամբ մատնանշված փոխգործակցություն չի՛ կարող լինել ո՛չ միջազգային (ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ ևն), ո՛չ միջպետական հարթակներում. Նիկոլի թիմը մոլեգին կերպով զզվում է Ռուսաստանից և նույնքան մոլեգին տենչում Թուրքիային և Ադրբեջանին:
Վերոնշյալ աքսիոմատիկ ճշմարտությունների ձևակերպումը հանգեցնում է հետևյալ եզրակացությունների՝
հայ-ռուսական հարաբերությունների զարգացման՝ հայտարարությամբ նախանշված իրապես խոր և համապարփակ ծրագիրը կմնա որպես արխիվի զարդ, եթե իշխանության մնա Նիկոլը,
Նիկոլի իշխանության մնալու և փոխգործակցության ծրագիրը կյանքի չկոչվելու դեպքում ՀՀ-ում ակտիվորեն գործող անգլոսաքսոնական-թուրքական գործակալական ցանցը, Նիկոլի բարձր հովանավորությամբ և գործուն մասնակցությամբ, երկիրը վերածելու է հակառուսական որջի,
Նիկոլի՝ իշխանության մնալու և փոխգործակցության ծրագիրը կյանքի չկոչվելու դեպքում ՌԴ-ն շատ շուտով ստիպված է լինելու ՀՀ-ում ևս իրագործել «դենացիֆիկացիայի» խոշորամասշտաբ ծրագիր՝ վտանգավոր հետևանքներով հանդերձ,
հայ-ռուսական հարաբերությունների զարգացման՝ հայտարարությամբ նախանշված իրապես խոր և համապարփակ ծրագիրը կյանքի կկոչվի պարտադիր կերպով, և այն ՀՀ-ի մասով կիրականացնի ոչ թե Նիկոլը, այլ բոլորովին այլ իշխանություն:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...