Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի անկումն ավելի է սրել պարենաին անվտանգության խնդիրը

Առաջին անհրաժեշտության Մի շարքապրանքների մասով Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը շարունակում է անկում ապրել։ Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի դրությամբ ՀՀ-ումցորենի ինքնաբավությունը եղել է 24,4 տոկոս (2016 թվականի համեմատ նվազել է շուրջ 2 անգամ),տարեկանինը՝ 34,2 տոկոս,եգիպտացորենինը՝ 8 տոկոս,ոսպինը՝ 5,9 տոկոս,ոլոռինը՝ 26,7 տոկոս,սիսեռինը՝ 18,2 տոկոս,բուսական յուղինը՝ 0,9 տոկոս,շաքարինը՝ 38 տոկոս,Խոզի մսինը՝ 45,1 տոկոս,թռչնի մսինը՝ 23,9 տոկոս և այլն։

Պարենային անվտանգության ապահովումը հանդիսանում է յուրաքանչյուր պետության տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքի առանցքային խնդիրներից մեկը։ Երկրի պարենային անվտանգությունն ուղղակիորեն կախված է գյուղատնտեսության ոլորտի գրանցած ցուցանիշներից։ Անշուշտ, գյուղոլորտը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, այն ձևավորում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 11,1 տոկոսը, այս ոլորտում է զբաղված աշխատողների 1/3-ը։

Չնայած ՀՀ կառավարության միլիարդավոր դրամների աջակցությանը՝ 2021 թվականին գյուղատնտեսության ոլորտը գրանցել է 1,1 տոկոս անկում, ինչը պայմանավորված է բուսաբուծության ոլորտի 3,1 տոկոսի անկմամբ։ Հատկապես մտահոգիչ է, որ անցած տարի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալը նվազել է37,4 տոկոսով, ցորենինը՝26,4 տոկոսով, կարտոֆիլինը՝16,6 տոկոսով, բանջարանոցային մշակաբույսերինը՝10,6 տոկոսով, խաղողինը՝16,3 տոկոսով և այլն։ Միաժամանակ2021 թվականին անասնապահության ոլորտը գրանցել է 0,8 տոկոս աճ, մասնավորապես՝ թռչունների գլխաքանակը նվազել է 4,4 տոկոսով, խոզերինը՝10,3 տոկոսով, իսկ կովերի գլխաքանակն աճել է5․6 տոկոսով, ոչխարներինն՝8,4 տոկոսով, այծերինը՝6,2 տոկոսով։

Դեռևս պաշտոնապես չի հրապարակվել 2021 թվականի Հայաստանի պարենային ինքնաբավությանմակարդակը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով գյուղատնտեության ոլորտի անկումային ցուցանիշները՝ կանխատեսելի է, որ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների մասով պարենի ինքնաբավության խնդիրն էլ ավելի է սրվելու, մասնավորապես՝ ցորենի, ոսպի, եգիպտացորենի, սիսեռի, խոզի ու թռչնի մսի և այլն։Հետևաբար, էլ ավելի է մեծանալու ներմուծումից կախվածությունը։

Սովորաբար պատերազմական գործողությունների պատճառով գյուղոլորտն առաջիններից է տուժում, քանի որ հիմնականում գյուղատնտեսական նշանակության ցանքատարածություններըդառնում են մարտադաշտ, գյուղացիներից շատերն էլ զորակոչվում են բանակ, ինչը հանգեցնում է աշխատուժի կրճատմանը՝ բացասաբար ազդելով գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների վրա։2022 թվականին սննդամթերքի արտադրության ծավալների նվազումը հանգեցնելու է բարձր գնաճի։Եվ պատահական չէ, որ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին սննդամթերքի գներն արձանագրել 12,3 տոկոսով, իսկ մարտին, փետրվարի համեմատ, գնաճը կազմել է 2,3 տոկոս։

Ամփոփելով՝ կարելի է կանխատեսել, որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով համաշխարհային շուկայում պարենի գներն էլ ավելի են բարձրանալու, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան պարեն արտահանող խոշորագույն երկրների շարքում են, մասնավորապես՝ ցորեն եգիպտացորեն, բուսական յուղ, ոսպ և այլն։ Պարենի գների վրա ազդելու են ոչ միայն տնտեսական պատժամիջոցները (օրինակ՝ Ռուսաստանն արգելել է ցորենի, եգիպտացորենի և այլ ապրանքների արտահանումը 2022 թվականի մարտի 15-ից օգոստոսի 31-ը) այլևպարարտանյութների և էներգակիրների գների շեշտակի աճը, որոնք ուղղակիորեն ազդում են պարենի գնագոյացման վրա։ Ներկայում Հայաստանը ներքին սպառման համար ունի բավարար քանակությամբ պարենամթերք (ցորեն, շաքարավազ, բուսական յուղ, եգիպտացորեն և այլն) և հետագայում կարող է ներքին սպառման համար անհրաժեշտ ծավալի ապրանքներ ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, սակայն հաշվի առնելով համաշխարհային շուկայի գները և խուճապային տրամադրությունները՝ 2022 թվականին հայ սպառողը պարտադրված է լինելու ավելի շատ վճարել պարենի համար։ Պարենի գների վրա ուղղակի ազդեցություն կթողնի նաև դրամի փոխարժեքը, որը վերջին շաբաթների ընթացքում կտրուկ տատանումներ է գրանցում։

Արամ Աճեմյան