ՔՊ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հերթը հասավ Տիգրան Մեծին
Քպ կոչվող խառնամբոխի մանկուրտները միմյանց միջև մրցության մեջ են։ Այդ արարածները մարմնի տարբեր մասերով փորձում են արդարացնել և պաշտպանել իրենց
ստնտու բռնապետիկին, պատերազմի պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի
հանձնման և ուրացման համար։ Որպես հիմնական թիրախ ընտրված են նախկինները։
Մրցակցությունը հիմնականում ընթանում է, թե ով առավել հնարամիտ կգտվի նախկիններին մեղադրելու, հայհոյելու մեջ։ Մեղավոր են ոչ միայն անկախ Հայաստանի նախկին նախագահները, այլև ՀԽՍՀ բոլոր ղեկավարները, 1918-1920թթ․ ՀՅԴ անդամները։ Սակայն, քպ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին, մեր այսօրվա դժբախտությունների մեջ մեղադրելով Տիգրան Մեծին։
Սրանց հոգեբանությունը ստրկական է։ Քանի որ իրենք բռնապետիկի ստրուկներն
են, իսկ բռնապետիկը քարոզում է հայ ժողովրդին օտարին՝ թուրքին հպատակություն և ստրկություն, սրանք արդեն նոր «մեղավորներ» են փնտրում հայ ժողովրդի պատմության ընթացքում ստրկության դեմ, ժողովրդի արժանապատվության և պետականության համար պայքարող հայոց մեծերի մեջ։
Սրանց «տրամաբանությամբ» հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եղել է Հայկ Նահապետը։ Չէ՞ որ եթե Հայկ Նահապետը չլիներ, ապա հայ ժողովուրդը «խաղաղ», ստրկաբար կգոյատևեր Ասորեստանում, և այն ժամանակվա գուրգենսուքիասյաննեերն ու խաչատուրարսենյաները երջանիկ կբարգավաճեին։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...