Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Հայաստան

Փաշինյանը մեղադրում է բոլորին, բայց իր իշխանության օրոք զիջվեցին ՀՀ բոլոր դիրքերը՝ ոչնչի դիմաց․ Տարասովը՝ Փաշինյանի մասին

Օրերս Նիկոլ Փաշինյանի երկու ելույթներն ԱԺ-ում բացասական լայն արձագանքներ
են ստացել ոչ միայն երկրի ներսում, Արցախի Հանրապետությունում, այլև դրսում՝ հատկապես այն շրջանակների մոտ, որոնք ավանդաբար զբաղվել են Ղարաբաղյան հակամարտությամբ և շատ լավ գիտեն, թե ինչ բանակցային ժառանգություն էր ստացել Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններից, և ինչպես էր դիրքավորված միջազգային հանրությունը կարգավորման գործընթացի նկատմամբ։

Ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասե է, որ ամենևին զարմացած չէ այդ ելույթից, քանի որ ավելի վաղ էլ պնդում էր, որ ՀՀ իշխանությունները «հանձնել են» Արցախի շահը։
Ներկայումս, ըստ նրա, ավելի բացահայտ են ներկայացնում, և կարգավիճակի նշաձողի իջեցումը ենթադրում է հենց կարգավիճակից հրաժարում, դա այլ բան չի նշանակում։

«Բայց այնպես չէ, որ սա նոր է, պարզապես բացահայտ չէր»,- նկատել է նա։

Սակայն, Տարասովի կարծիքով, ասել, թե դա միջազգային հանրության պահանջն է՝ սխալ է, քանի որ միջազգային հանրությունը կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները երբեք միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում չեն ունեցել, և տարօրինակ է՝ ինչպե՞ս է հենց հիմա ՀՀ-ին առաջարկվում զիջել իր բոլոր շահերը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը սովորաբար ավելի հեռադիր է եղել ռեգիոնում, սակայն ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեցել են հայամետ դիրքորոշում, ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացվեցին, ՌԴ-ին անընդհատ մեղադրում են, իսկ Ֆրանսիայի հետ Ղարաբաղյան հարցում հայամետ հստակ օրակարգ չձևավորվեց, թեև կային նախադրյալներ։

Տարասովի պնդմամբ՝ հստակ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ստացել էին, իր տպավորությամբ, «յոթ շրջանները՝ կարգավիճակի դիմաց» բանաձևին համապատասխանող բանակցային ժառանգություն՝ տարբեր փաթեթներով, որը լիովին
փոխվեց ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք, նրանք իբրև թե փորձում էին նոր էջ բացել բանակցային պատմության մեջ, որը վերածվեց նրան, ինչ տեսնում ենք՝ զիջվեցին ՀՀ բոլոր դիրքերը՝ ոչնչի դիմաց։

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում բոլոր-բոլորին, դրսի ուժերին, երրորդ ուժերին, միջազգային հանրությանը, բայց ոչ՝ իրեն։ Չի մեղադրում իրեն, օրինակ, որ չի ճանաչել Արցախի անկախությունը, կամ շատ այլ քայլերում։ Այդ մասին նույնիսկ պատերազմի դադարեցումից հետո խոսեց ՌԴ նախագահը։

Իհարկե, այն, ինչ տեղի է ունենում, ինձ համար շատ ցավալի է, քանի որ ես կապված եմ հայ ժողովրդի հետ, մշտապես համարել եմ ամենաիմաստուն ժողովուրդներից մեկը, ու հիմա ինձ համար նաև տարօրինակ է, որ չկա դիմադրություն դրան, թեև դա ՀՀ ներքին գործն է, սակայն դա փորձագիտական տեսանկյունից է հետաքրքիր, որ եթե չկա լայն զանգվածային բողոք, ուրեմն ընդունելի՞ է, եթե ընդունելի է, ապա դա է հայ ժողովրդի ընտրությունը»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, ապա քաղաքագետը դրանք
համարում է անտեղի՝ հատկապես ներկայումս, երբ Ռուսաստանն ահռելի խնդիրներ
ունի, իսկ աշխարհն էլ գտնվում է վերադասավորման փուլում։
«Ռուսաստանը չի պատրաստվում տալ այն հարցերի պատասխանները, անել այն,
ինչ Հայաստանը պետք է անի՝ հատկապես, երբ Ռուսաստանի հետ
հարաբերությունները վատթարացվեցին հնարավոր բոլոր եղանակներով։ Այլ
դեպքերում ՌԴ-ին մեղադրում են ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ։ Եթե դա
լիներ ՌԴ-ի հարցը, ՌԴ-ն կվարվեր այնպես, ինչպես վարվել է, ու դա տեսել է
ողջ աշխարհը»,- ասաց նա։