Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Հայաստան

Առաջին կապիտուլյացիան Ղարաբաղինն էր, սա լինելու է Հայաստանինը

«Hraparak.am»-ը զրուցել է պատմաբան, քաղաքագետ, «Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ

-Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, և խաղաղությունն այլընտրանք չունի: Մինչդեռ Հայաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ պատերազմն այլընտրանք չունի: Ինչի՞ կբերեն միակողմանի ջանքերն ու ռևերանսները՝ ուղղված Ադրբեջանին, որը խաղաղություն չի ուզում:

-Այդ համաձայնությունը, որն անվանում են խաղաղ պայմանավորվածություն, կբերի Հայաստանի նոր կապիտուլյացիայի: Առաջին կապիտուլյացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, և այն Ղարաբաղին էր վերաբերում, իսկ սա լինելու է Հայաստանի կապիտուլյացիան:

-Այդ նոր կապիտուլյացիան արդեն սկսվե՞լ է:

-Ոչ, առայժմ որոշումն ընդունված չէ: Ղարաբաղի կապիտուլյացիան նախկինում արդեն կայացել է, իսկ հիմա այն հաստատում ստացավ:

-Փաշինյանը մեր խորհրդարանում քննադատեց ՀԱՊԿ-ն, ասաց, որ ադրբեջանցիների ներխուժումները, Սոթք-Խոզնավար հատվածի արևելյան սահմանի իրադարձությունները մեր ԶՈւ ձախողումն էին, բայց ՀԱՊԿ արձագանքը ՀԱՊԿ ձախողումն էր: Չե՞ք կարծում, որ, իրոք, ՀԱՊԿ-ն պետք է ավելի ակտիվ լինի Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում:

-Նախ՝ Փաշինյանի դերի մասին ՀԱՊԿ-ում: Նա ֆորմալ առումով ղեկավարել է, չէ՞, Հավաքական անվտանգության կազմակերպության ուժերը հունվարին՝ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ:

Հետևապես, նա կիսել է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ եթե նա ՀԱՊԿ մյուս անդամների հետ կիսել է պատասխանատվությունը, հետևապես, նա պետք է մեղադրի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ նաև ինքն իրեն: Բայց ես չեմ նկատում, որ նա ինքն իրեն էլ մեղադրի:

-Չէ՞ որ նա ասում է՝ կներեք, ես մեղավոր եմ, մեր ԶՈՒ սխալն էր:

-Չէ, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ի հարցում, քննադատելով այս կազմակերպությանը՝ ինքն իրեն էլ պետք է քննադատի:

-Դուք կարծում եք, որ նա բավականաչափ ակտիվ չէ՞ կազմակերպությունում:

-Երբ որ դու ֆորմալ առումով, տիտղոսով, ռոտացիոն կարգով ղեկավարում ես կազակերպությունը, պետք է այն քննադատես ոչ թե մի պատահական օրինակով, այլ պաշտոնավարման սկզբից, երբ որ նոր ես ստանձնում պաշտոնը: Մինչդեռ մենք դա չենք լսել: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն քննադատելով՝ նա առանձնացնում է ինքն իրենից այդ կազմակերպությունը, թեև ներկայում, ռոտացիոն կարգով, հանդիսանում է պաշտոնատար անձ:

Երկրորդ․ ոչ ոք չպետք է պատրանք ունենա, և կարծում եմ՝ նորմալ մարդիկ պատրանք չունեն, որ ՀԱՊԿ ներսում Հայաստանը փոքրամասնություն է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հարցում:

Իսկ անդամ երկրների մեծ մասը հակված է ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը և ձևացնել, թե դու դա չես տեսնում, պետք չէ: Դա միամիտ մարդկանց վրա է հաշվարկված, իսկ միամիտ մարդկանց այդպես շահագործել պետք չէ և ազնիվ չէ:

Երրորդը․ ՀԱՊԿ-ն ֆորմալ առումով պետք է միջամտի Հայաստանի արևելյան մասի իրադարձություններին, սահմանների խախտման ժամանակ: Բայց մենք լավ գիտենք ու տեսել ենք, որ փոխադարձ սահմանային բախումներ են շարունակվում Տաջիկստանի և Ղրղզստանի միջև, և ոչ ոք ՀԱՊԿ-ին չի կանչում, թեև այս երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են:

Վերջերս եղան բախումներ Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև և այլն: Եզրակացությունը բոլորի համար պարզ է՝ ՀԱՊԿ-ն կազմակերպություն է, որն օգտվում է Ռուսաստանի ռեսուրսներից, ներուժից և, առաջին հերթին՝ սպառազինության արտոնյալ գներից:

Ռեալ պատկեր կստանանք, եթե հիշենք, թե քանի խաղաղարար էր Հայաստանից հայտնվել Ղազախստանում՝ հունվարի դեպքերի ժամանակ, և քանիսը՝ Ռուսաստանից: Եթե մենք պատկերացնենք այս մասնակցության համաչափությունը, կհասկանանք, որ ՀԱՊԿ-ն ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի դոնորության ձև՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ուրիշ ոչինչ:

-Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը չպետք է համարձակվի նոր սպառազինություն ձեռք բերել: Հասկանալի է՝ նկատի ունի Ռուսաստանին, որը մեր հիմնական մատակարարն է: Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս ակնարկներին, սպառնալիքներին:

-Նման ակնարկները պետք է ուղղակի չլսելու տալ, որովհետև ցանկացած կոմպետենտ մարդ գիտի, որ սպառազինությունը Հայաստան է գնում ՀԱՊԿ արտոնյալ գներով, ոչ թե շուկայական, ուստի դրա քանակը կարող է լինել շատ մեծ:

-Փաշինյանի ելույթից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը, Արցախում ամրապնդվեցին Ռուսաստանին դիմելու, ՌԴ կազմ մտնելու տրամադրությունները: Ի՞նչ եք կարծում՝ դա հնարավո՞ր է և գործնականում ինչպե՞ս կարող է տեղի ունենալ:

-Նախ, ուզում եմ ասել, որ լավ կլիներ, եթե ՌԴ-ին դիմելու գործողությանը սատարեր Հայաստանը, եթե նա զգում է պատասխանատվություն Ղարաբաղի ճակատագրի համար: Եթե այդպես է, նա պետք է աջակցի Ղարաբաղին այս հարցում:

Ես անձամբ, իհարկե, կուզեի, որ, ինչպես հայտարարեց Ղարաբաղի նախագահը, մեր խաղաղապահները մնային այնտեղ ընդմիշտ: Դե, իսկ իրականությունն այն է, որ մեր խաղաղապահների այնտեղ գտնվելու ժամկետն ավարտվում է 4 տարուց, և մինչ օրս նրանց մանդատը դետալիզացված, մանրամասնված չէ Ադրբեջանի կողմից:

Նախևառաջ այդ մանդատը պետք է դետալիզացվի: Երկրորդը․ Հայաստանը պետք է պայքար տանի որպես պաշտոնական կողմ, որը բերել է ռուսաստանյան խաղաղապահներին Ղարաբաղ:

Խաղաղապահներին բերել են Ադրբեջանն ու Հայաստանը, և Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ՌԴ խաղաղապահ մանդատը դետալիզացնելու համար՝ դրա ժամկետն առնվազն ևս 5 տարով երկարաձգելու համար արդեն հիմա: Բայց գտնվելով Բրյուսելում և եռակողմ հանդիպման արդյունքում մեմորանդում ստանալով Շառլ Միշելից՝ Հայաստանը ոչ մի բառով չբողոքարկեց այն փաստը, որ այդ փաստաթղթում չկա հիշատակում Ռուսաստանի խաղաղապահների մասին:

-Հայաստանի ժողովուրդն ու պաշտոնական Երևանը վաղուց արդեն տարբեր ուղղություններով են նայում, և զարմանալի չէ, որ իշխանությունը չի սատարում Արցախին:

-Որպեսզի ձեզ չքարոզեմ այն, ինչը դուք՝ ինքներդ, շատ լավ հասկանում եք, կասեմ այսպես՝ այո, ես կցանկանայի, որ Ռուսաստանն ընդմիշտ մնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: