Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Հայաստան

Երկու վախը մի մահ է, «Էս չե՞ք, արա…». Գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի մղձավանջը

Երբ 2020 թ. դեկտեմբերի 22-ին այն ժամանակ դեռ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, փաստաբան Արամ Վարդևանյանն ու Փաստաբանների պալատի՝ այդ ժամանակվա նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ՝ հայտարարելով, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են՝ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, և պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն, Արթուր Դավթյանն ասել էր՝ ինքը կաշկանդված չէ, թող ներկայացնեն փաստեր, և ինքը կնախաձեռնի համապատասխան գործընթաց, գրում է 168.am-ը:

Ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարեց, որ ինքն ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, և թե պարտության համար, բայց չի ընդունել ու չի ընդունում այն մեղադրանքները, որ իրեն հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով՝ նաև դավաճանության մեջ:

«Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը և թերևս բոլոր՝ թե քաղաքական, թե բարոյական, և թե ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի: Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է, և մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին: Եվ սա չանելն է իմ իրական մեղքը, և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը՝ դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թերևս, նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:

«Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները: Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ասել է նա:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի:

Ապրիլի 13-ի այս հայտարարության երրորդ օրն է ավարտվում արդեն, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ու Գլխավոր դատախազությունը որևէ տառ չեն արտաբերել. տպավորություն էր, որ չեն լսել Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները Ազգային ժողովում:

Այս տեքստը 168.am-ն ուղարկեց Գլխավոր դատախազություն՝ ցանկանալով այնուամենայնիվ ճշտել, արդյո՞ք գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ հանցակազմ չի տեսնում, այն գլխավոր դատախազը, ում պաշտոնավարման ավարտին ամիսներ են մնացել, և ով խրոխտ կերպով հայտարարում էր՝ ինքը կաշկանդված չէ և փաստերի առկայության դեպքում պատրաստ է դիմել համապատասխան գործողությունների:

Բավականին տևական ժամանակ պահանջվեց, մինչև որ դատախազությունից ստացանք մեր հարցերի «պատասխանը»:

«ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, որով քննության առարկա են պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառները: Ձեր կողմից մատնանշվող հանգամանքները նշված քրեական գործով հանդիսանում են քննության առարկա, և լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությամբ ձեռք բերվող ապացույցների հիման վրա ստանալու են համապատասխան իրավական գնահատական»,- ինչ-որ տեղ որպես տրաֆարետ պահվող այս «պատասխանն» են ուղարկել մեզ՝ հավանաբար ինչ-որ բան ասելու համար:

Ի դեպ, այս «պատասխանը» 168.am-ը նախկինում մի քանի անգամ ստացել է գլխավոր դատախազությունից, պարզապես այն ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի անունը Հատուկ քննչական ծառայություն էր:

Մի նկատառում միայն. հարգելի գլխավոր դատախազություն, «ցրելիս» երբեմն նայեք՝ ինչ տեքստ եք փոխանցում: Մեր կողմից մատնանշված հանգամանքներն ապրիլի 13-ի իրողություններ են, և ոչ մի կերպ չէին կարող ընդգրկված լինել ձեր կողմից մատնանշված քրեական գործում:

Փաստենք մի բան. երկրի կառավարության ղեկավարը ի լուր աշխարհի, երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնից հայտարարում է իր կատարած քայլերի արդյունքում հազարավոր զոհեր ունենալու մասին, իր կատարած գործողությունների կամ անգործության հետևանքով երկիրն աղետալի վիճակի հասցնելու մասին, ավելին, բառացի ասում է՝ պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ ողջունում են այդ ելույթը, աջակցություն հայտնում, պատասխանատվություն կիսում, իսկ ԱԱԾ-ն ու գլխավոր դատախազությունը վախենում եմ ծպտուն հանել: Այն ԱԱԾ-ն ու գլխավոր դատախազությունը, ովքեր Նիկոլ Փաշինյանի խոսուն հայացքով կամ նրա մտքի ենթատեքստերը կարդալով կամ բառացի հրահանգներ ստանալով՝ այլախոհների նկատմամբ պրոցես նախաձեռնելուց չեն խորշում, վախենում են անգամ քննության առարկա դարձնել նրա խոսքերը:

Եվ վերջում, 2019թ. նոյեմբերին ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով դեռ ԱԺ նախագահ էր, մի առիթով ընդդիմադիրներին դիմելով, ասել էր՝ «Էս չե՞ք, արա…»:

168.am