Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի ՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում Ինտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ը

Իրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր«Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն
Հայաստան

«Հաջորդ քայլերը կախված չեն միջազգային հանրությունից, չգիտեմ՝ ինչ միջազգային հանրության է հղում անում Փաշինյանը». Ռիչարդ Կոզլարիչ

Հարավային Կովկասում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տասնամյակներ շարունակ զբաղվող դիվանագետները տեղյակ չեն, թե ինչ ռեկոմենդացիաներ է տալիս, այսպես կոչված, միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանին:

Օրերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ՝ բացելով որոշ փակագծեր, թե ինչպիսին է լինելու ԼՂ հակամարտության, այսպես կոչված, կարգավորման ուրվագիծն իր իշխանության կողմից բանակցվելիք Խաղաղության համաձայնագրի շրջանակում:

Արցախի կարգավիճակի հարցում զիջումների պատրաստակամությունը նա, ըստ էության, փորձեց բարդել միջազգային հանրության վրա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ո՞ր երկրին կամ միջազգային կազմակերպությանը նկատի ունի:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»,- ասել էր նա՝ շարունակելով, թե հակառակ դեպքում միջազգային հանրությունն ասում է՝ իր վրա հույս չդնել ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում ՀՀ-ին օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում Փաշինյանի այս ելույթը ողջունել էր միմիայն Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ներկայումս համակարգում է Երևան-Բաքու բանակցությունների բրյուսելյան միջնորդությունը: Մարտի 30-ին նա Բրյուսելում կազմակերպել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին հաջորդեց ապրիլի 6-ին Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը Բրյուսելում:

Օրերս՝ ապրիլի 12-ին էլ հայտնի դարձավ, որ Տոյվո Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հետ:

168.am-ը Բրյուսելի միջնորդության հեռանկարների, միջազգային հանրության դիրքորոշման և առաջարկների, ինչպես նաև Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքական առաջնահերթությունների շուրջ զրուցեց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ռիչարդ Կոզլարիչի հետ:

Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումները նշանակալից էին։

Պաշտոնաթող դիվանագետն ասաց, որ ավելի լիահույս կլինի, եթե սա բովանդակային շարունակություն ունենա Բաքվի և Երևանի միջև՝ ստեղծվեն կոնկրետ խնդիրների լուծման մեխանիզմներ:

«Դրանք ներառում են սահմանագծում, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանություն, տրանսպորտային կապեր, փախստականների և տեղահանվածների վերադարձ և խաղաղության և հաշտեցման մեխանիզմ, որպեսզի երկու երկրների հասարակությունները կարողանան նորմալ բարիդրացիական հարաբերություններ զարգացնել: Ես, սակայն, մտահոգված եմ, որ երկու առաջնորդներն էլ անհրաժեշտ են համարում դիմել Պուտինին երկկողմ առաջընթացի հարցում։ Պուտինն Ուկրաինայի դեմ իր ցեղասպան գործողություններով որակազրկել է իրեն՝ որպես տարածաշրջանում դրական դերակատարություն ունեցող գործչի։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դա հասկանան և համապատասխանաբար գործեն»,- այս կարծիքին է նախկին դեսպան Կոզլարիչը։

Հարցին, թե օրերս ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հղում արեց միջազգային հանրությանը՝ ասելով, թե իրեն առաջարկում են իջեցնել Արցախի կարգավորման հարցում ՀՀ նշաձողը, միջազգային հանրություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը կամ, օրինակ, ԱՄՆ-ը նման ակնկալիք ունի՞ Հայաստանից, Կոզլարիչն արձագանքեց՝ ասելով.

«Ես չգիտեմ, թե ով է այն միջազգային հանրությունը, որին հղում է անում Փաշինյանը: Ես մտավախություն ունեմ, որ երբ նա և Ալիևը դիմում են միջազգային հանրությանը, նրանք ներառում են իրենց «դաշնակից» Պուտինին: Հաջորդ քայլերը կախված չեն միջազգային հանրությունից. Դրանք Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատվությունն են։ Բաքուն և Երևանը պետք է անդրադառնան այս խնդիրներին ուղղակիորեն և երկկողմանի»:

Նա այն կարծիքին է, որ այն արտաքին գործոնները, որոնք իսկապես շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատմամբ, ակնկալում են լուրջ դիվանագիտություն ինքնիշխան և անկախ պետությունների միջև, որը կհանգեցնի բովանդակալից խաղաղ գործընթացի:

Խոսելով ներկայիս փուլում Հարավային Կովկասում ԱՄՆ առաջնահերթությունների մասին՝ Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունները մեկ նպատակ ունեն՝ դադարեցնել Պուտինի «մարդասպան և ցեղասպան պատերազմն Ուկրաինայում»։

«Վաշինգտոնը կենտրոնացած է Ուկրաինայի համար միջազգային աջակցության ձևավորման և խիստ պատժամիջոցների ռեժիմի կիրառման վրա՝ ստիպելով Պուտինին դադարեցնել մարտերը և դուրս բերել իր բոլոր զորքերն Ուկրաինայից: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, ապա ԱՄՆ-ը ցանկանում է կանխել պատերազմի վերսկսումը և աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին՝ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասաց Ռիչարդ Կոզլարիչը։