Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի ՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում Ինտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ը

Իրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր«Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների
Աշխարհ

Բախումներ Ալ Աքսա մզկիթի համալիրում. տուժել է 67 պաղեստինցի

Իսրայելի անվտանգության ուժերը մինչեւ լուսաբաց ներխուժել են Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի համալիր, երբ հազարավոր պաղեստինցիներ հավաքվել էին աղոթելու Ռամադան սրբազան ամսին։ Բախումների հետեւանքով վիրավորվել է մոտ 67 պաղեստինցի, տեղեկացրել է AP-ը։

Բախումները տեղի են ունեցել Իսրայելում եւ օկուպացված Արեւմտյան ափին լարված երեք շաբաթներից հետո։ Ալ Աքսան իսլամի երրորդ սրբատեղին է։ Հրեաները այն անվանում են Տաճարի լեռ՝ վկայակոչելով երկու տաճարները, որոնք, ինչպես ասում են, այնտեղ կանգնած են դեռ հնագույն ժամանակներից։ Սրբազան վայրը հրեաների եւ մուսուլմանների համար հաճախ է դարձել իսրայելա-պաղեստինյան անկարգությունների էպիկենտրոն։

Բախումներ տեղի են ունենում հատկապես դյուրագրգիռ ժամանակներում։ Ռամադանն այս տարի համընկնում է Զատկի՝ հրեական գլխավոր տոնի, որն սկսվում է ուրբաթ օրը՝ արեւի մայր մտնելուն պես, եւ քրիստոնեական Ավագ շաբաթվա հետ, որի գագաթնակետը Զատկվա կիրակին է։ Սպասվում է, որ այդ տոներին տասնյակ հազարավոր հավատացյալներ կհավաքվեն Հին քաղաք Երուսաղեմում, որտեղ գտնվում են երեք կրոնների համար կարեւոր սրբատեղիները։

Ցանցում պտտվող տեսանյութում երեւում է, թե ինչպես են պաղեստինցիները քարեր նետում, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ լուսաաղմկային նռնակներ է օգտագործում։

Պաղեստինի Կարմիր մահիկի արտակարգ օգնության ծառայությունը տեղեկացրել է, որ հիվանդանոց է տեղափոխել 67 մարդու, որոնք վիրավորումներ էին ստացել ռետինե փամփուշտներից, նռնակներից կամ մահակներից։

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ երեք սպա վիրավորվել է «զանգվածային քարանետման ժամանակ», երկուսը տարհանվել է դեպքի վայրից՝ բժշկական օգնություն ստանալու համար։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Պաղեստինի եւ ՀԱՄԱՍ-ի դրոշներով տասնյակ դիմակավոր տղամարդիկ ուրբաթ վաղ առավոտյան երթով մոտեցել են համալիրին եւ քարեր հավաքել։

«Ոստիկանությունը ստիպված էր մտնել տարածք, որպեսզի ցրի ամբոխը եւ հավաքի քարերը, որպեսզի կանխի հետագա բռնությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ոստիկանությունում հավաստիացրել են, որ սպասել են, մինչեւ աղոթքն ավարտվի։ Հայտարարությունում նշվել է, որ ամբոխը սկսել է քարեր նետել հրեական սրբատեղի համարվող Արեւմտյան պատի կողմը՝ ստիպելով ոստիկանությանը գործել։ Ոստիկաններն ասել են, որ մզկիթ չեն մտել։

Պաղեստինցիները Ալ Աքսայում ոստիկանության ցանկացած գործողություն համարում են մեծ սադրանք։

Լարվածությունը սաստկացել է վերջին շաբաթներին՝ պաղեստիցնիների հարձակումների շարքից հետո, որոնց հետեւանքով զոհվել է 14 մարդ։ Իսրայելը օկուպացված Արեւմտյան ափին ձերբակալությունների եւ ռազմական գործողությունների շարք է իրականացրել՝ պաղեստինցիների հետ բախումներ առաջացնելով։