Ակտիվ պայքարի փուլ սկսելու որոշում է կայացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան, ուշ ժամի խորհրդարանական ընդդիմության ղեկավարները հավաքվել և քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը` Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից հետո: Եվ հատկապես իրենց անելիքներն այս իրավիճակում:
Մեր տեղեկություններով, հստակ գործողությունների պլան է մշակվել և ակտիվ պայքարի փուլ սկսելու որոշում է կայացվել, որը կմեկնարկի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Արձանագրել են, որ այլևս հապաղել չի կարելի և մասնավորապես փողոցը ոտքի հանելու կարիքը կա:
Մեզ ասացին, որ այս փուլում թերևս նաև կլուծվի սերնդափոխության հարցը` ավելի երիտասարդ ընդդիմադիրները կգան առաջին պլան, իսկ նախկին նախագահները կզիջեն ասպարեզը: Երիտասարդներին իհարկե բարդ շրջան է սպասվում, քանզի նախկին նախագահներին ասպարեզում պահելու կողմնակիցներ կան նաև իրենց թիմերում, բայց նրանք էլ են հասկանում, որ հանրային կարծիքի հետ հաշվի նստելու ժամանակն է և բոլորովին տանը նստելու ժամանակը չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...