Տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի. ինչ պատկեր է այժմ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 56 մլն 102 հազար դոլար: Նկատենք, որ, հունվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 645 հազար դոլարով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փետրվարին տրանսֆերտները շարունակել են հունվար ամսվա համեմատ ավելանալ, բայց նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ՝ դրանք բավականին նվազել են: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը փետրվար ամսին կազմել է 46 մլն 96 հազար դոլար։ Այս ցուցանիշը, ե՛ւ 2021 թվականի դեկտեմբեր, ե՛ւ այս տարվա հունվար ամիսների համեմատ, բավականին աճել է
: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Փաստորեն, փետրվարին 28 մլն 550 հազար դոլարի չափով ավելացել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է պակասել. եթե հունվարին այն կազմել է 27 մլն 623 հազար դոլար, ապա փետրվարին դարձել է 19 մլն 202 հազար դոլար:
Տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա, այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից