Երեկ եւ այսօր ՀՀ Խորհրդարանում հնչած հայտարարություններն ահաբեկության մեջ են գցել Արցախի ժողովրդին․ Գեղամ Ստեփանյան
Երեկ եւ այսօր ՀՀ Խորհրդարանում հնչած հայտարարությունները բառի բուն իմաստով ահաբեկության մեջ են գցել Արցախի ժողովրդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստին ելույթի ժամանակ ասաց «ԱԺԿ» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը:
«Տպավորություն է, որ Արցախի ժողովրդին նստեցրել են դատապարտյալի աթոռին ու առանց փաստաբանի մեղադրանքներ են առաջադրում ու փորձում դատավճիռ կայացնել։ Մեղադրյալին անգամ թույլ չեն տալիս իր խոսքն ասել, իսկ մեղսագրվող արարքն այն է, որ ժողովուրդն ուզում է ապրել իր հայրենիքում։ Միջազգային բոլոր փաստաթղթերով մարդուն շնորհված իրավունքների ու ազատությունների հիման վրա»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի՝ երբեմն բացահայտ, երբեմն տողատակերում առկա իրողությունները ուղղակիորեն խոցում են պատերազմի, տեղահանության, անմարդկային զրկանքների միջով անցած հանրությանը.
«Որը անորոշությունների առերեսվելով՝ կառչել է այս մի բուռ մնացած Արցախին, եւ որեւէ գնով չի պատրաստվում այն լքել։ Երկու հայկական տարբեր կառույցների, այդ թվում՝ խորհրդարանների միջեւ համագործակցության բացակայությունն էլ, մեզ՝ Արցախի խորհրդարանականներիս, զրկել է հնարավորությունից՝ տեղեկանալու կատարվող զարգացումներին եւ ազդելու գործողությունների վրա։ Որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամ՝ ուղիղ եւ հրապարակային հարց եմ հնչեցնում ՀՀ իշխանություններին՝ վարչապետի գլխավորությամբ․ քաղաքական ճարտասանությունների եւ աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում։ Արդյո՞ք դա նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, արդյո՞ք այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգը» Արցախը Ադրբեջանին բռնակցել է նշանակում։ 120 հազար արցախցիներ սպասում են այս հարցի պատասխանին»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...