Վիգեն Խաչատրյանին կարելի է Բաքու էլ ուղարկել՝ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու․ արձագանք Արցախից
Yerkir.am-ը գրում է․
«Վիգեն Խաչատրյանի ճանապարհն անցած մարդուն կարելի է նման վերաբերմունքի էլ արժանացնել՝ ուղարկել Բաքու Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Աժ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
Այսպես նա արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, իբրև եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ՝ Արցախը չէր հայաթափվի։ Փաշինյանի թիմի անդամը հարցադրում էր արել․ «Պետք է հասկանալ՝ նպատակը ո՞րն է․ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ»։
Նման հայտարարությունը դաստիրակության հարց է և բարոյակության հարց է՝ ասաց Վահրամ Բալայանը։
Նա առաջարկեց Վիգեն Խաչատրյանին գալ, Արցախի ժողովրդի կողքին ապրել և իր մաշկի վրա զգալ իր հայտարարության հետևանքները։
«Մարդ պետք է իր ժողովրդի պատմությունը լավ իմանա, նոր պատգամավորի մանդատ վերցնի։ Ի գիտություն Վիգեն Խաչատրյանի ասեմ, որ Արցախի հայ բնակչությունը 70 տարիների ընթացքում 92 տոկոսից դարձել է 72 տոկոս։ Սա Ադրբեջանի՝ հայաթափման քաղաքականության հետևանքն է»,-ասաց նա։
Վահրամ Բալայանը Խաչատրյանին հիշեցրեց Նախիջևանի ճակատագիրը։
«Ինչ ճակատագրի ժամանակի ընթացքում արժանացել է Նախիջևանը, այդ նույն ճակատագրին էլ արժանանալու էր Արցախը։ Հետևաբար, պետք է ճիշտ պատկերացում ունենալ և հանրությանը չմանիպուլացնել։ Պետք է փաստերին, երևույթներին նմանօրինակ գնահատականներ չտալ և ժողովրդին չշեղել ճիշտ ճանապարհից»,-ասաց Վահրամ Բալայանը։
Մարդ պիտի ունենա համապատասխան կենսագրություն, անցած ճանապարհ, որ կարողանա ճիշտ գնահատական տալ, Վիգեն Խաչատրյանի խոսքին այսպես է մոտենում արցախցի դաշնակցական գործիչը, ամենայն հավանականությամբ այդ պարոնը չունի այդ ամենը»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...