Արցախի դրոշը ջղագրգռության է հասցնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորին․ Գեղամ Նազարյան
PressTime.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավորների կողմից հնչեցրած հայտարարությունները։ Մեր զանգի պահին պատգամավորը Սյունիք մեկնող ընդդիմադիր ներկայացուցիչներին էր ճանապարհում։
Պարոն Նազարյան, րոպեներ առաջ ընդդիմությունն ԱԺ դահլիճից հայտարարեց, որ չի մասնակցելու քառօրյա նիստերին, քանի որ մեկնում են Արցախ և Սյունիք։ Դո՞ւք էլ եք մեկնողների խմբերում։
-Ես մեկնողների մեջ չեմ, մեկնողները երկու խմբի են բաժանված։ Մեկ խումբը մեկնում է Արցախ, մյուսը՝ Սյունիք։
Ի՞նչ նպատակով են այս այցերը։
-Արցախին և Սյունիքին աջակցելու նպատակով են։
Ընդդիմության կողմից նիստերի դահլիճը լքելուց հետո, իշխանական պատգամավորները կոչով դիմեցին Կառավարությանը, խոսեցին ձեր աշխատավարձերի մասին և այլն։ Այս հայտարարություններն ինչպե՞ս եք մեկնաբանում։
-Այդ հայտարարությունները ես չեմ մեկնաբանում, որովհետև դրանք մեկնաբանության ենթակա չեն։
Տեղյա՞կ եք, որ Վահագն Ալեքսանյանը Սեյրան Օհանյանի կողմից ԱԺ ամբիոնին տեղադրած Արցախի Հանրապետության դրոշը հեռացրեց նիստերի դահլիճի՞ց։
-Տեսանք, ականատես եղանք։
Ինչպե՞ս եք այս քայլը մեկնաբանում։
-Չեմ մեկնաբանում, հանրությունը տեսավ Արցախի ամրացրած դրոշը ջղագրգռության է հասցնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորին։ Մնացածը․․․ էլ ի՞նչ մեկնաբանեմ, բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ։
Իշխանական պատգամավորները պնդում են, որ ընդդիմության այցերը վտանգում են հայկական երկու պետությունների անվտանգությունն ու նրանց կանգնեցնում նոր պատերազմի առաջ։ Ինչպե՞ս է ընդդիմության այցը պատերազմ հրահրում։
-Այստեղ շատ նուրբ խնդիր կա։ Իրենք, որ տեսակով վախկոտ են, մտածում են՝ ցանկացած քայլ, գործողություն կարող են հանգեցնել պատերազմի՝ չմտածելով կամ չհասկանալով, որ հենց վախկոտությունն է հանգեցնում նոր կորուստների ու պատերազմների։
Մեր և այդ թվում բոլոր պատգամավորների պարտքն է, այս իրավիճակում այս կամ այլ ձևով աջակցել Արցախի Հանրապետությանն ու արցախցիներին։ Իսկ վախեցնել ժողովրդին, ասել՝ «ժողովուրդ, այ որ մենք էս անենք նորից պատերազմ կլինի, այ, որ Արցախի անունը տանք նորից պատերազմ կլինի, այ, որ քայլենք դեպի Ստեփանակերտ նոր պատերազմ կլինի», դրանով թուլացնում ու հյուծում են Հայաստանը՝ հիմքեր ստեղծելով ադրբեջանական նոր հարձակումների կամ ագրեսիայի համար։
Այ հենց իրենց քաղաքականությունն է՝ վախի դիրքերից ելնելով վարած քաղաքականությունն է հանգեցնում ծանր կորուստների։
Սեդա Մակարյան


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...