Սրանց ուշքն ու միտքը փողն է, ոչ թե հայրենիքն ու անվտանգությունը. Գեղամ Մանուկյան
Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի ամբողջ աշխատանքի ընթացքում բացակայել է և թանկարժեք ճամփոխդությունների գնացել, դրա համար էլ տեղյակ չէ, թե ընդդիմադիր պատգամավորներն ինչպես են օգտագործում միջազգային հարթակները: Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին, թե ընդդիմությունը միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չի մասնակցում։
«Ալեն Սիմոնյանը կարող է քարտուղարությանը հանձնարարել, և պարզ կդառնա, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել, այդ թվում՝ խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում հայկական շահը, Արցախի, հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Ոչ միայն դա, այլ նաև Դաշնակցության Հայ դատի գրասենյակները, հանձնախմբերը ողջ աշխահով լայնածավալ աշխատանքներ են իրականացնում»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե ընդդիմադիրների այցն Արցախ կարող է վտանգավոր լինել, և այդ այցի համար կարող է աշխատավարձից պահումներ լինեն:
«Ալենսիմոնյանները, որ մի երեք տարի առաջ հպարտանում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, բայց հիմա չեն համարձակվում Արցախ ոտք դնել, ենթադրում եմ, որ կարող են արժանանալ Ալիևի զայրույթին, որը շարունակում է ամենավերջին բառերով այս իշխանություններին ծաղրել և որևէ արձագանք չի ստանում: Իրենք պետք է լռեն և ձայն չհանեն: Իրենց համար կիրթ Ալիևի հետ գործունեության հետևանքով էր, որ հայ ժողովրդին և Արցախին բերեցին այսպիսի դժբախտ իրավիճակի: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձին՝ իրենց ոճն է, ամբողջ ուշքն ու միտքը աշխատավարձն է, դրա համար էլ տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ մսխել են պարգևավճարների վրա ու նույն տրամաբանությամբ շարունակելու են աշխատել: Սրանց ուշքն ու միտքը փողն է, ոչ թե հայրենիքը և անվտանգային հարցերը: Հակառակ դեպքում՝ թանկարժեք ծառայողական մեքենա և թիկնազորի համար մեքենա գնելու փոխարեն այդ գումարները կուղղեին երկրի անվտանգային և պաշտպանողական համակարգի ամրապնդմանը»,- ասաց պատգամավորը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...