Օդի ջերմաստիճանը ապրիլի 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 10-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +20 +22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 12 +16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ 13+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17 +20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10 +14,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +19+23,
Տավուշում գիշերը՝ 4+19, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +19+ 21,
Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ + 20 + 24,
Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ + 20 + 23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+14,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20 +24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22 +26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +13 +21,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+26։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից