Կարտոֆիլի ֆրիի արտադրման գործարանում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերվել
Նոր Զելանդիայում կարտոֆիլի ֆրիի պատրաստման գործարանի աշխատակիցները պարզել են, որ առարկան, որն իրենք չմաքրված կարտոֆիլի տեղ էին ընդունել, Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ուսումնական նռնակ էր, հաղորդում էր UPI-ն:
Օքլենդի մերձակայքում գործող Mr. Chips գործարանի գիշերային հերթափոխի աշխատակիցները հայտնել են, որ 28 տոննա կարտոֆիլ է ագարակից մատակարարվել գործարան:
Ռիչարդ Տեուրուկուրան հետեւելիս է եղել կարտոֆիլի բեռնաթափման գործընթացին գործարանի ընդունման կետում, երբ հայտնաբերել է, որ բանջարեղենի մեջ չլվացված կարտոֆիլ կամ տարօրինակ տեսք ունեցող քար կա:
Վերջինս մաքրել է ցեխի մի մասն առարկայի վրայից եւ այն ցույց տվել գործընկերոջը, որն ասել է, թե դա նռնակի է նման: Ոստիկանություն է կանչվել գործարան: Ոստիկաններն, իրենց հերթին, գործարան են կանչել Նոր Զելանդիայի Պաշտպանության ուժերի պայթուցիկների վնասազերծման խմբի աշխատակիցներին:
Սակրավորները պարզել են, որ առարկան ձեռքի նռնակ է եղել, որը տարածված է եղել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Նռնակն ուսումնասիրվել է ռենտգենով, որի արդյունքում պարզվել է, որ այն պայթող բնույթի չի եղել, այլ կիրառվել է ուսումնական նպատակներով:


















































Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան