Մոսկվայի «Արարատի» ստեղծման ծանր հետեւանքները
Ցանկանում էինք լավ գործ անել, բայց ստացվեց ինչպես միշտ: Սա ռուսական ասացվածք է, որը լավ բնորոշում է այն իրավիճակը, որ ստեղծվել է Մոսկվայում հիմնադրված եւ Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբի Կենտրոն գոտում հանդես եկող «Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ:
Թիմը դեռ մի տարվա կյանք չունի, բայց մշտական սկանդալների մեջ է, չնայած գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Թիմի գլխավոր մարզիչը՝ Ալեքսանդր Գրիգորյանը միջնամատ է ցույց տվել մրցակից թիմի երկրպագուներին, եւ սա առաջին դեպքը չէ: Եթե նման քայլի դիմեր մեկ այլ թիմի մարզիչ, ապա գուցե հետեւանքներն անհամեմատ ավելի նվազ լինեին: «Արարատի» դեպքում ամեն ինչ բոլորովին այլ է:
Այս թիմն ունի ընդգծված հայկական դեմք: Այս թիմի խաղերին թիմի երկրպագուները, որոնք գրեթե ամբողջությամբ հայեր են, ներկայանում են Հայաստանի պետական դրոշով՝ եռագույնով: Հիմա պատկերացրեք Ռուսաստան, տնտեսական ոչ լավ վիճակ, ֆուտբոլային ֆանատներ եւ նրանց միջնամատ ցույց տվող հայ երկրպագուներ եւ ազգությամբ հայ մարզիչ: Փորձեք հասկանալ, թե ինչ հակահայկական տրամադրություններ են առաջանում Հայաստանի դրոշների թափահարումից, գլխավոր մարզչի միջնամատ ցույց տալուց:
Ստացվեց, որ հայ գործարարները ցանկացան լավ գործ անել, բայց իրականում դանդաղ կամ արագ գործողության ռումբ դրեցին ռուսաստանահայերի, այդ թվում եւ հենց իրենց տակ:
Ցավոք, նրանք թիմ ստեղծելուց առաջ որեւէ մեկի հետ չխորհրդակցեցին: Ցավոք, իրենց բարձրության վրա չգտնվեցին ՀՀ իշխանությունները եւ գործարարներին չբացատրեցին այդ քայլի ամբողջ հետեւանքները:
Դեռ լավ է, որ «Արարատը» երկրորդ խմբում է, եւ սկանդալների արձագանքները լայն տարածում չեն գտնում: Իսկ եթե թիմը դուրս գա Առաջին խումբ:
Իրոք տհաճ է, երբ ռուսաստանյան որեւէ թիմի խաղին հայերը երկրպագում են եռագույնները ծածանելով: Տպավորություն է, որ Հայաստան գոյություն չունի, հայաստանյան թիմեր չկան, Հայաստանի հավաքական գոյություն չունի: Գործարարները եթե ուզում էին լավ գործ անել, ապա այդ գումարները կարող էին ներդնել հայաստանյան ֆուտբոլի զարգացման համար:
Եւ ամենացավալին այն է, որ որեւէ մեկը որեւէ հետեւություն չի անում: Ավելին, կրակի վրա յուղ են լցնում: «Արարատի» հերթական խաղին տրիբունաներում են եղել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ակտիվիստները: Տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունեիք այնտեղ:
Հաջորդ նմանատիպ սկանդալից հետո արդեն կարող է հակահայկական տրամադրությունների կտրուկ աճ արձանագրվել: Եթե չեք հասկանում իրավիճակի ամբողջ բարդությունը եւ լրջությունը, ապա փորձեք պատկերացնել, թե ինչ կանեին ՀՀ քաղաքացիները, եթե Հայաստանի առաջնությանը մասնակցեր «Օլիմպ» անվանումով թիմ, որի հիմնադիրները հույներ լինեին, հույն մարզիչը միջնամատ ցույց տար երկրպագուներին, իսկ այդ թիմի երկրպագուները մարզադաշտում լինեին հունական դրոշներով, եւ դեռ Հունաստանից էլ երկրպագուներ ժամանեին Երեւան: Փորձեք պատկերացնել:
Top-News.am


















































Փյունիկը ձեռքից բաց թողեց հաղթանակը Ուրարտուի դեմ խաղում
Դիեգո Մարադոնա. Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն խաղացողը
«Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» կխաղան հաջորդ փուլում
«Չելսին» չսիրեց Ադրբեջանի չեմպիոնին
Կելտերի սխալը չներեցին փարիզցիները
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի