Ինչ է կատարվում եվրոպական առաջնություններում
Ֆուտբոլի ազգային առաջնություններն աստիճանաբար թափ են հավաքում նաեւ եվրոպական ամենահեղինակավոր առաջնություններում: Արդեն իսկ կարելի է ասել, թե ովքեր կպայքարեն չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար, իսկ ովքեր ջանք կթափեն պահպանել տեղը ուժեղագույնների խմբում:
Անգլիայի առաջնությունում վեց տուրից հետո առաջատարները երկուսն են՝ «Մանչեսթեր Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք վաստակել են 16-ական միավոր:
Նրանց հետապնդում են «Չելսին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը» եւ «Արսենալը»: Այս թիմերն էլ կպայքարեն չեմպիոնության համար:
Ինչ վերաբերում է հետնապահներին, ապա անհաջող է մեկնարկել «Քրիսթալ Փելեսը»: Այս թիմը ոչ միայն միավոր չունի, այլ նույնիսկ գոլ չի խփել:
Իտալիայի առաջնությունում եւս խաղացվել է վեց տուր եւ այստեղ եւս երկու առաջատար կա: «Նապոլին» եւ «Յուվենտուսը» տարել են վեցական հաղթանակ: «Ինտերը» երկու միավոր քիչ է վաստակել, բայց խաղամակարդակով շատ է զիջում առաջատարներին: Այնպես որ, առաջնության ավարտից 32 տուր առաջ կարելի է պնդել, որ չեմպիոնության համար կպայքարի միայն երկու թիմ: «Ինտերը», «Լացիոն», «Ռոման» եւ «Միլանը» կպայքարեն Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար:
Առաջնությունն անհաջող է սկսվել նորեկ «Բենեվենտոյի» համար, որը միավոր չունի: Երկուական միավոր ունեն «Ջենոան» եւ «Հելաս Վերոնան»:
Իսպանիայի առաջնության ամենամեծ անակնկալը մեկնարկում Մադրիդի «Ռեալի» դժգույն եւ անհաջող մեկնարկն է: Չեմպիոնները վեց տուրից հետո ունեն ընդամենը 11 միավոր եւ առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում յոթ միավորով, իսկ երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկոյից»՝ երեք:
Հետնապահների շարքերում ամուր տեղավորվել են «Ալավեսը» եւ «Մալագան»:
Գերմանիայի առաջնության առաջատարը վեց տուրից հետո ոչ թե «Բավարիան» է, այլ Դորտմունդի «Բորուսիան», որն ունի 16 միավոր եւ երկու միավորով առաջ է անցել «Հոֆենհայմից» եւ երեք միավորով՝ «Բավարիայից»: Ընդգծենք, որ «Բորուսիան» ցուցադրում է գեղեցիկ եւ հասուն խաղ եւ «Բավարիայի» համար անչափ դժվար է լինելու չեմպիոնական տիտղոսը պահպանելը:
Գերմանիայում շատ անհաջող է մեկնարկել «Քյոլնը»: Այծերն ունեն ընդամենը մեկ միավոր:
Ֆրանսիայի առաջնության առաջատարը, բնականաբար, ՊՍԺ-ն է: Այս թիմը վերջին տուրոում անակնկալ ոչ ոքի խաղաց «Մոնպելիեի» հետ, բայց վաստակած 19 միավորով առաջատարն է եւ մեկ միավոր ավելի ունի քան «Մոնակոն»: Այստեղ էլ արդեն պարզ է, որ չեմպիոնուրթյան համար պայքարում ՊՍԺ-ի միակ մրցակիցը «Մոնակոն» է:
Ֆրանսիայի առաջնությունն ընդգծված հետնապահ չունի: Այստեղ ավանդույթի համաձայն ամեն ինչ խառն է: Տեսականորեն հաջորդ տուրում վերջին հորիզոնականում կարող է հայտնվել 15-րդ տեղում ընթացող «Ռենը»:
Top-News.am


















































Փյունիկը ձեռքից բաց թողեց հաղթանակը Ուրարտուի դեմ խաղում
Դիեգո Մարադոնա. Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն խաղացողը
«Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» կխաղան հաջորդ փուլում
«Չելսին» չսիրեց Ադրբեջանի չեմպիոնին
Կելտերի սխալը չներեցին փարիզցիները
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի