Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը. Սերգեյ Լավրով
Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը: Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Չգիտեմ ինչ կլինի Մինսկի խմբի ճակատագիրը, քանի որ մեր այսպես կոչված ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները իրենց ռուսաֆոբ պոռթկման մեջ ձգտելով չեղարկել ամեն ինչ, որ առնչվում է Ռուսաստանի հետ՝ չեղարկել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձեւաչափում: Դա նրանց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ ամբողջ տարածաշրջանի կարգավորման շահերը, եթե պատրաստ են զոհաբերել կոնկրետ այս դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է: Այժմ նրանց առաջնահերթություններից է ոչ միայն կոնկրետ այս հակամարտությունը, այլեւ աշխարհի մյուս բոլոր կոնֆլիկտներն ու ճգնաժամերն են դարձնում պատանդ՝ իրենց ռուսաֆոբ քաղաքականությանը: Բոլորին ստիպելով դադարեցնել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ձեւաչափերում, միայն որպեսզի ապացուցեն, որ կարող են բոլորին միակողմանի պարտադրել իրենց կամքը: Ես այսպիսի մոտեցումը համարում եմ բացարձակապես անպատասխանատու: Բայց մեզ այս ամենը չի շեղի մեր ճանապարհից: Մենք լիովին հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը աջակցելուն եւ եռակողմ՝ Հայասատ-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով ձեռք բերված մեր բոլոր համաձայնությունների կատարմանը: Սա մեր ընտրությունը չէ, ու եթե ԱՄՆ ու Ֆրանսիան որոշել են այսպես վարվել՝ ապա թող Աստված լինի նրանց դատավորը»,– ասել է Լավրովը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...