Հայաստանին չի հաջողվում օգտվել նոր հնարավորություններից․ փորձագետ
Ընդհանուր իրավիճակը ցույց է տալիս, որ մեք՝ դուրս չգալով նախորդ ճգնաժամից, թեւակոխել ենք նոր ճգնաժամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։
ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումը, որը տնտեսական ակտիվության ցուցանիշի ակնկալիքները 5,3 տոկոսից իջեցրել է 1,6 տոկոսի, փորձագետը ենթադրություն է անվանել՝ հավելելով, որ եթե պետությունը շարունակի վարել նույն քաղաքականությունը, որը մինչ այժմ վարում էր, ապա կարձանագրվի տնտեսական անկում, որը բյուջետային խնդիրներ կառաջացնի։
«Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է ինֆլյացիոն միտում, մեզ մոտ նույնպես այն կշարունակվի նոր ճգնաժամի պատճառով։
Ուստի հասկանալի է, որ ինֆլյացիայի ֆոնին եւ առանց տնտեսական ակտիվության մեր հնարավորություններն էլ ավելի կկրճատվեն։
Ընդհանուր առմամբ, բնակչության կենսամակարդակը ցածր է, տնտեսության կառուցվածքը՝ նեղ։ Մենք արդեն ծանր վիճակում ենք, ուստի ճնշումներ կարող են լինել, բայց ես աղետ չեմ կանխատեսում»,- նշեց փորձագետը։
Նա նշեց, որ խնդիրն այլ է․ մի կողմից պարզ է, թե որտեղից է գալիս հարվածային ալիքը, մյուս կողմից՝ բացվում են նոր հնարավորություններ, եւ մենք չենք փորձում դրանցից օգտագործել։
«Դա վերաբերում է ռուս մասնագետների հոսքին, շուկայի փոփոխություններին եւ նոր ոլորտների զարգացմանը:
Այսօր ժամանում են ՏՏ ոլորտի մասնագետներ, բայց Ռուսաստանում եւ Ուկրաինայում հարվածի տակ են հայտնվել նաեւ այլ ոլորտների, նույն արտադրական ոլորտի ներկայացուցիչները։ Միաժամանակ Հայաստանում միջավայրը զարգացած չէ, չկան արտադրական տարածքներ, չկա արտադրություն։
Տրանսֆերտների նվազումը, բնականաբար, կազդի Հայաստանի տնտեսական վիճակի վրա, բայց այսօր Ռուսաստանից շատ փող ունեցող քաղաքացիներ են գալիս, երկրում լրացուցիչ պահանջարկ է ստեղծվում։ Մենք դեռ չենք կարողանում օգտվել այս ամենից։
Պետք է ստեղծել պրոֆեսիոնալ տնտեսագետների խմբեր, որոնք կարող են Հայաստանի համար նոր խոստումնալից ուղղություններ մատնանշել»,- ընդգծեց Ադոնցը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...