«Ես շնորհակալ եմ նախկին սիրելիիս»․ Ռեշետովան խոստովանել է, որ որդու հետ ապրում է Տիմատիի բնակարանում
«Առաջին վիցե-միս Ռուսաստան 2014» տիտղոսակիր Անաստասիա Ռեշետովան հայտարարել է, որ ինքն է ֆինանսապես ապահովում իրեն։ Անաստասիան պնդում է, որ իր համար շատ կարեւոր է ֆինանսական անկախությունը։ Մոդելն իր միջոցներով է ավտոմեքենաներ ու անշարժ գույք գնում։ Նա 23 տարեկանում Մոսկվայի ամենահեղինակավոր համալիրներից մեկում գտնվող բնակարանի, ինչպես նաեւ 17 միլիոն ռուբլի արժեքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է դարձել։
«Հիասքանչ է, երբ ինքդ կարող ես քեզ նման բաներ թույլ տալ, այդ պատճառով էլ ես այդքան ձգտում էի իմ բիզնեսն ունենալ ու զարգացնել այն»,- պարզաբանել է Ռեշետովան։
Մոդելն ընդգծել է, որ իր նախկին ընտրյալը՝ ռեփեր Տիմատին, իրեն ֆինանսապես չի ապահովում։ Միեւնույն ժամանակ, արտիստն իր վրա է վերցնում ծախսերի մի մասը, որոնք կապված են իրենց երեխայի՝ երկուամյա Ռատմիրի հետ։ «Ես նրան շատ շնորհակալ եմ, որ ժամանակավորապես նրա բնակարանում ենք ապրում, մինչ լուծում ենք մեր անշարժ գույքի հետ կապված խնդիրն ու սպասում ենք վերանորոգման ավարտին»,- ասել է Ռեշետովան։
Անաստասիան հայտնել է, որ հիմա արդեն նոր հարաբերություններ ունի։ Նա նշել է, որ ներկայիս ընտրյալից եւս ֆինանսապես կախված չէ։ Նա ընդգծել է, որ այն աղջիկներից չէ, որոնք գումար են խնդրում տղամարդկանցից։ Սակայն դատապարտելի չի համարում ընկերոջից նվերներ ստանալը կամ համատեղ հանգստի մեկնելը, որի համար տղամարդն է վճարում։
Հիմա արդեն ռեփերի նախկին տնտրյալի զարգացնում է իր բիզնեսը՝ ներքանազգեստի եւ մարմնի համար կոսմետիկ միջոցների ապրանքանիշեր։ Ռեշետովայի համար բարդ է աշխատանքն ու մայրությունը համատեղելը, այդ պատճառով նա դայակի է վարձել։ Անաստասիան անհանգստանում է, որ չի կարողանում որդու հետ այնքան ժամանակ անցկացնել, որքան կցանկանար։ Սակայն նա հասկանում է, որ ամենն, ինչ ինքը անում է հիմա, թույլ կտա երեխային ապահովել ամեն ինչով։ «Ես գիտակցում եմ, որ աշխատում եմ իմ եւ իմ երեխայի ապագայի համար»,- իր ոճաբանին՝ Ալեքո Նադիրյանին տված հարցազրույցում ասել է Ռեշետովան։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են