Հռիփսիմե Ստամբուլյան. Հայաստանը չի կարող անվերջ մեծացնել պետական պարտքը
Հայաստանը չի կարող անվերջ ավելացնել պետական պարտքը՝ այն թողնելով հաջորդ սերունդներին։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 28-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ փոքր, միջին եւ խոշոր կազմակերպությունները ճգնաժամի ժամանակ վերանայում են իրենց ծախսերը, ինչը միանգամայն բնական եւ տրամաբանական է։ Սակայն, ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանի ֆինանսների նախարարությունը չի էլ պատրաստվում վերանայել ընթացիկ ծախսերը։ «Կարծում եմ, որ ֆինանսների նախարարությունը պետք է շատ հստակ եւ վճռական միջոցներ ձեռնարկի, քանի որ ներկայիս բավականին ծանր ֆինանսական իրավիճակում մենք որեւէ շքեղություն չենք կարող մեզ թույլ տալ։ Մասնավորապես, դա վերաբերում է պարգեւատրումներին։
Անհրաժեշտ է նաեւ կրճատել գործուղումների թիվը։ Եթե բիզնեսը չի կարող իրեն թույլ տալ անժամկետ վարկեր վերցնել, քանի որ մի օր պարտավորվելու է մարել կուտակված պարտքերը, ապա պետությունը, տեսականորեն, եւս չի կարող անժամկետ ավելացնել պետական պարտքը՝ պարտքերը թողնելով ապագա սերունդներին»,- պարզաբանեց Ստամբուլյանը։ Ընդդիմադիրի խոսքով՝ պետությունը՝ ի դեմս կառավարության ղեկավարի, պետք է հստակ եւ հիանալի հասկանա, որ երկիրը չի կարող անընդհատ մեծացնել պետական պարտքը։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ իրենք չեն պատրաստվում անվերահսկելի կերպով ավելացնել պետական պարտքը։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա անընդունելի է. Նա համոզված է, որ վարկ վերցնելն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ անհրաժեշտություն, ինչպես նաեւ դրա հետագա վերադարձի հնարավորություն կա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...