Իշխանությունը հետեւողականորեն ազատվում է Արցախի համար պատասխանատվությունից. ՀԿ նախագահ
Այսօր Արցախում տիրող իրավիճակի մասին մենք բազմիցս զգուշացրել ենք։ Դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանությունը հայտարարում էր, որ խաղաղություն եւ անվտանգություն է բերելու։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ այդ ճանապարհով խաղաղություն ապահովելն անհնար է։ Այս մասին մարտի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Երիտասարդության ձայն» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։
«Եվ, իհարկե, Արցախում իրավիճակի սրմանը նպաստեցին նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, սա այն է, ինչ պետք է լիներ։ Այս ամենը շարունակական է լինելու՝ թե՛ Արցախում գազամատակարարման խնդրի ստեղծումը, թե՛ Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի իրադարձությունները։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը Խրամորթի խնդիրը չի լուծում։ Ակնհայտ է, որ մեկ գյուղն Ադրբեջանի համար ոչինչ չի փոխի։ Սա շատ ավելի հեռանկարային եւ լայն ծրագիր է նրանց կողմից։ Նպատակն արցախահայությանը դիմադրությունից զրկելն ու հայերին Արցախից արմատախիլ անելն է»,- նշեց Հարությունյանը։
Միաժամանակ նա հետաքրքրվեց, թե այսօր ինչ է անում Հայաստանը։
«Բառացիորեն ոչինչ։ Արցախն ու արցախահայությունը թողնված են բախտի քմահաճույքին։ ՀՀ իշխանության կողմից ոչ մի տրամաբանական քայլ չի արվում։ Իշխանությունը հետեւողականորեն ազատվում է Արցախի համար պատասխանատվությունից։ Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այսօր արցախահայության համար, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Բացի պատասխանատվությունը ռուսների վրա գցելուց՝ իշխանությունը ոչ մի խելամիտ քայլ չի կատարում։ Այսինքն ՝ ստացվում է, որ եթե թշնամին Սյունիքում առաջ է գնում, ռուսներն են մեղավոր, եթե թշնամին Արցախում առաջ է գնում, ռուսներն են մեղավոր, եթե գազամատակարարումը դադարեցվում է, ապա նորից ռուսներն են մեղավոր»,- շեշտեց նա։
Նա նշեց, որ Արցախում այս իրադարձությունները շարունակական են լինելու, քանի որ ընդդիմություն չկա։
«Ինչո՞ւ պետք է քո հարեւանը քեզնից ավելի շատ անհանգստանա»,- ասաց Հարությունյանը։
Նա նաեւ քննադատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հարց ուղղելով, թե նա էլ ի՞նչ կարող է անել՝ բացի խորհրդակցություններ անցկացնելուց։
Նա նաեւ մեկնաբանեց ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանին դիմելը․ «Այս դեպքում ո՞ւմ է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը. Եկեք հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունը պարզապես գոյություն ունի՞։ Եթե որեւէ խնդրի դեպքում եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի այսպես կոչված իշխանությունները պետք է դիմեն Ռուսաստանին, եւ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը, ապա ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Նույնիսկ նրանք չգիտեն, թե ինչի համար են իրենք։ Խրամորթում պատերազմ է սկսվել, պաշտպանության նախարարը քարոզարշավ է անում Վեդիում»,- ասաց նա։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է