«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է». Մովսես Հակոբյան
«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է. գերիշխող բարձունք է»,- 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական էսկալացիային՝ նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Ռազմական գործիչն իշխանություններից ակնկալում է ակտիվ աշխատանք. նրա համոզմամբ՝ եթե դիվանագիտական լուծումներ չլինեն, ռազմական գործողությունները շարունակվելու են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:
Ավելի ուշ եղավ նաև մեկ այլ հաղորդագրություն, որով հայտնում էին՝ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները. «Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»:
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ 16:37 Մարտ 25 2022 | | Դիտվել է` 633
Խորագրեր:
Արցախ
Քաղաքականություն
ԲԱԺՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ
Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
11:30 | Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ...
Լիլիթ Մակունցը ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճը
11:19 | Լիլիթ Մա


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է