Մենք չենք կարող դատավոր լինել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ․ Հրանտ Բագրատյան
Կենտրոնական բանկն իր պահուստներից մեկը պետք է դարձնի ռուբլի։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Հիմա դոլարը փլուզվում է։ Ռուսաստանը հիմա ԵԱՏՄ-ի ներսում արդեն ռուբլիով է վճարում, Կենտրոնական բանկի պահուստից մեկը դարձրեք ռուբլի, ումի՞ց եք վախենում։ Մենք հիմա ռուբլու ավելցուկ ունենք, չպետք է վախենանք ռուբլին վերցնելուց։ Հայաստանը ֆինանսական առումով վարում է արեւմտատմետ քաղաքականություն։ Ինչի՞ց եք վախենում՝ որ ռուբլի գա՞ այստեղ, թե՞ վախենում եք պատժամիջոցներից»,- նշեց Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ռուսները հայկական բանկերում շատ դժվարությամբ են հաշիվ բացում։
«Բանկում ասում են՝ գրիր, մենք կքննարկենք։ Ի՞նչն են քննարկելու, կամ մերժում ես կամ հաստատում։ Մեր ֆինանսական վերնախավը՝ Կենտրոնական բանկը, որոշում չի կարողանում կայացնել։ Ասում են՝ դեսպանատներից զանգում են իրենց, ասում են՝ պատժամիջոցներ կկիրառենք ձեր նկատմամբ։ Մենք Արեւմուտքի նկատմամբ ստրատեգիական, Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային հարաբերություններ ունենք։ Մենք չենք կարող դատավոր լինել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Բագրատյանի կարծիքով՝ ռուսական ընկերությունների ժամանումը Հայաստան զգալիորեն բարձրացնելու է մեր տեխնոլոգիական մտածելակերպը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...