Ուկրաինական ճգնաժամի պատճառով շվեդական Handelsbanken բանկը կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի եւ Հայաստանի հետ
Շվեդական Handelsbanken բանկը մարտի 21-ից կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի եւ Հայաստանի հետ։ Այս մասին հայտնում է վրացական Business Formula պորտալը։
Handelsbanken-ը հաստատել է, որը սահմանափակում է ֆինանսական գործարքները Վրաստանում եւ Հայաստանում: Որոշման պատճառը ուկրաինական ճգնաժամն է։
«Հաստատում ենք, որ սահմանափակում ենք Վրաստանի եւ Հայաստանի հետ հաշիվների հնարավորությունը։ Մենք պատժամիջոցների տակ գտնվող երկրներ տարանցիկ փոխանցումների բարձր ռիսկ ենք տեսնում»,- նշել են բանկում:
Բանկի հավաստիացմամբ՝ այս միջոցը կառնչվի միայն փոքր թվով անձանց, որոնց մեծ մասը կորպորատիվ հաճախորդներ են: Բանկում հայտարարել են, որ նույնականացման որոշակի ընթացակարգ անցնելով՝ կկարողանան բացառություն անել սահմանափակ հասանելիության գոտու որոշ հաճախորդների համար։
Handelsbanken-ի հաճախորդ Սոֆյա Թեթրաձեն Business Formula-ին ասել է, որ որոշման պատճառը տարանցիկ գործարքների ռիսկն է։ Մասնավորապես, շվեդական բանկը մտավախություն ունի, որ Վրաստան եւ Հայաստան դրամական փոխանցումները կարող են վերաուղղվել պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։
«Տեղական բանկերին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել երկրների միջեւ բանկային գործարքների նկատմամբ, եւ քանի որ դա բավականին դժվար է վերահսկել, որոշ բանկեր այդ պատճառով նախընտրում են անջատվել վրացական համակարգից։ Ես խոսել եմ նաեւ Nordea-ի հետ, սակայն այդ բանկը դեռ չի պատրաստվում նման փոփոխություններ կատարել իր համակարգում, քանի որ վերահսկողության ավելի լավ մեխանիզմներ ունի»,- ասել է Սոֆյա Թեթրաձեն։
Նրա խոսքով, բանկի ներկայացուցիչները ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարող ասել, թե որքան կտեւի այս սահմանափակումը։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...