Անահիտ Ավանեսյանն իր ընկերուհուն փոխնախարար նշանակելու մասին
Վարդուհի Գրիգորյանը առողջապահության նախարարությունում աշխատում է վերջին 17 տարիների ընթացքում, առաջատար մասնագետից հասել է դեղերի քաղաքականության վարչության պետի պաշտոնին, այնուհետեւ նշանակվել է աշխատակազմի ղեկավար՝ բացառապես հիմնվելով նրա մասնագիտական կարողությունների, երկարատեւ փորձի եւ մարդկային հատկանիշների վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ լուրերի իր ընկերուհուն՝ Վարդուհի Գրիգորյանին, որ հիմա զբաղեցնում է նախարարության աշխատակազմի ղեկավար-քարտուղարի պաշտոնը, առաջիկայում նշանակելու է փոխնախարար:
«Վարդուհի Գրիգորյանը, ինչպես նաեւ նախարարության մյուս աշխատակիցներն իմ գործընկերներն են: Ես բվարձր եմ գնահատում այն լավ մթնոլորտը, որ կա մեր նախարարությունում: Մենք միասին անցանք կովիդ, պատերազմ: Մենք բոլորս մի ընտանիք ենք, ոչ թե միայն ընկերներ ենք»,-ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ առողջապահության փոխնախարարի պաշտոնն այս պահին թափուր է. «Ես դեռ վերջնական որոշում չունեմ, ունենք մի քանի թեկնածուներ, որոնց հետ նախնական քննարկումների փուլում ենք, կտեսնենք, հաջորդիվ կիմանաք, երբ կունենանք վերջնական թեկնածու»:
Ինչ վերաբերում է նրան, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ ցանկանում է, որ փոխնախարար նշանակվի Յակով Ասատրյանը, նախարարն ասաց. «Յակով Ասատրյանը իմ խորհրդականն է եւ շարունակելու է զբաղեցնել այդ պաշտոնը»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...