Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունը Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այն Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում Ինչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակները

Սերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարիԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերիցԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին
Աշխարհ

Ի՞նչ հետևանքներ կունենա ՌԴ նավթի համար սահմանված ամերիկյան էմբարգոն

 

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է ռուսական նավթի ներկրումը, իսկ որպես հետևանք՝ որոշումից անմիջապես հետո ոլորտն արձանագրել է Brent տեսակի նավթի թանկացում:

Ի դեպ, փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ այս արգելքին կմիանա նաև Մեծ Բրիտանիան:

Այդուհանդերձ, կարևոր է շեշտել, որ ռուսական նավթի հիմնական արտահանման շուկան Եվրոպան է, իսկ Եվրոպան չի շտապում կտրուկ քայլերի դիմել այս ուղղությամբ:

Փորձագիտական շրջանակներն արձանագրում են՝ ռուսական նավթի ներկրման արգելքը կարող է զգալի հետևանքներ ունենալ ԱՄՆ տնտեսության համար՝ բարձրացնելով էներգակիրների գները: Իսկ թե այս արգելքն ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության ու նաև ՌԴ-ի հետ տնտեսական բարձր ինտեգրման աստիճան ունեցող երկրների համար, 168.am-ի հետ զրույցում մանրամասնել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Եկեք ֆիքսենք, որ խոսքն ընդամենը վերաբերում է ամերիկյան շուկային: Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, ապա այնտեղ մատակարարումները շարունակվելու են: Ի դեպ, որոշումը կայացնելուց ժամեր անց Սպիտակ տունը հայտարարեց, որ ըմբռնումով է վերաբերվում հանգամանքին, որ Եվրոպան շարունակելու է ռուսական ածխաջրածիններ ներկրել՝ հաշվի առնելով ուղիղ կախվածությունը և այն, որ Եվրոպան մեկ ակնթարթում չի կարող նվազեցնել ներկրման ծավալները»,- ասաց փորձագետը՝ նկատելով, որ ԱՄՆ հերթական տնտեսական պատժամիջոցի համար որոշիչ են եղել նաև Վենեսուելայից նավթի ներկրումը վերականգնելու ուղղությամբ տարվող քայլերը:

Վահե Դավթյանը համոզված է՝ ՌԴ-ն թեև ժամանակավորապես կկորցնի ԱՄՆ շուկան, սակայն դա նաև հնարավորություն կստեղծի այդ ծավալով նավթն ու նավթամթերքը որոշակի դիսկոնտներով ուղղել այլ, օրինակ, ասիական շուկաներ:

«Երեկվա դրությամբ արդեն տարբեր թրեյդերներ ռուսական նավթը շուրջ 30 տոկոս դիսկոնտով վաճառում էին ասիական շուկաներում. այսինքն՝ այստեղ կատաստրոֆիկ հետևանքների սպասել պետք չէ»,- հավելեց նա:

Այս իրավիճակն ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայաստանյան շուկայի վրա, արդյո՞ք ռուսական էներգակիրների շուկայի կրճատումը կհանգեցնի սակագների բարձրացման՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահը մի քանի դիտարկումներ արեց. «Գազի ոլորտում թանկացումներ չեն լինի, որովհետև եթե խոսում ենք ՀՀ-ի մասին, ապա մենք, բարեբախտաբար, ՌԴ-ից բնական գազ ձեռք ենք բերում ոչ թե սփոթային գներով, այլ երկարաժամկետ պայմանագրային. ռիսկային գոտում հայտնվել են սփոթային շուկաները:

Ինչ վերաբերում է նավթամթերքին՝ այստեղ կարևոր է հաշվի առնել հետևյալ հանգամանքը՝ Ռուսաստանում շարունակաբար անկում է ապրում բենզինի, առհասարակ, նավթամթերքի գինը, քանի որ հատկապես դիզվառելիքի արտահանման հնարավորությունները փոքր-ինչ նվազել են, ներքին շուկայում ավելցուկ է ձևավորվել, և ավելցուկն էլ իր հերթին՝ բերում է գնի նվազեցման: Հաշվի առնելով այն, որ Հայաստան ներկրվող դիզվառելիքի շուրջ 90 տոկոսը գալիս է ՌԴ-ից՝ չեմ բացառում, որ այս միտումներն ինչ-որ մի պահի կարող են դրսևորվել նաև այստեղ։ Այսինքն՝ դրա հնարավորությունը տեսականորեն կա: Սակայն ինչո՞ւ եմ նշում՝ «տեսականորեն», քանի որ մեր շուկան և, մասնավորապես, նավթամթերքի շուկան շատ անկախատեսելի է, գործում է կարտելային համաձայնության սկզբունքով, և չգիտեմ՝ իրենց ինչպես կդրսևորեն ներքին խաղացողները:

Գուցե նույնիսկ հակառակը՝ օգտվելով տեղեկատվական մեծ հոսքերից, անորոշությունից, գնան գների շարունակական բարձրացման ճանապարհով՝ օգտվելով այն պատճառաբանությունից, թե ամբողջ աշխարհում գինը բարձրանում է»: