Facebook-ը Ռուսաստանում կարգելափակվի
«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Facebook սոցիալական ցանցը (պատկանում է Meta-ին) Ռուսաստանում։ Այս մասին մարտի 4-ին հայտնել են գերատեսչությունից, փոխանցում է Известия-ն։
«2020 թվականի հոկտեմբերից Facebook-ի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է մուտքը դեպի աքաունթներ՝ «Զվեզդա» հեռուստաալիք, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» տեղեկատվական ռեսուրսներ»,-ասվում է հայտարարության մեջ։
«Ռոսկոմնադզորն» նշել է, որ վերոնշյալ սահմանափակումներն արգելված են թիվ 272-FZ «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին» դաշնային օրենքով: Բացի այդ, Facebook-ի գործողությունները հակասում են օտարերկրյա ինտերնետային հարթակներում տեղեկատվության ազատ հոսքի և ռուս օգտատերերի համար ռուսական լրատվամիջոցներին անարգել մուտքի հիմնական սկզբունքներին։
Մարտի 2-ին Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովը կարծիք էր հայտնել, որ Facebook (Meta) սոցիալական ցանցում ակտիվորեն քարոզչական տեղեկատվություն է տարածվում, կայքը լիովին ներգրավված է տեղեկատվական պատերազմի մեջ, ուստի այն Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, չի աշխատի:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել