Պուտին. Ռուսներն ու ուկրաինացիները մի ժողովուրդ են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հպարտ է Ռուսաստանի հզոր, ուժեղ եւ բազմազգ ժողովրդի մի մասը լինելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես ռուս մարդ եմ եւ, ինչպես ասում են, իմ ցեղում շուրջ բոլորը Իվաններ ու Մարյաներ են, բայց երբ տեսնում եմ այնպիսի հերոսության օրինակներ, ինչպիսին է երիտասարդ տղայի՝ ծնունդով դաղստանցի, ազգությամբ լակ Նուրմոհամեդ Հաջիմմոհամեդովի, եւ մեր մյուս զինվորների սխրանքը, ուզում եմ ասել՝ ես լակ եմ, ես դաղստանցի եմ, ես չեչեն եմ, ինգուշ, ռուս, թաթար, հրեա, մորդվին, օս»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ավելի քան 300 ազգային եւ էթնիկ խմբերին պարզապես անհնար է թվարկել։
«Ես հպարտ եմ, որ այս աշխարհի մի մասն եմ, Ռուսաստանի հզոր, ուժեղ, բազմազգ ժողովրդի մի մասը»,- հինգշաբթի օրը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանն ասել է Պուտինը։
«Միաժամանակ, ես երբեք չեմ հրաժարվի նաեւ իմ այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները մի ժողովուրդ են։ Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի բնակիչների մի մասին վախեցրել են, շատերը մոլորված են նացիստական ազգայնական քարոզչությունից, իսկ ինչ-որ մեկը գիտակցաբար գնացել է բանդերականների, նացիստների մյուս կամակատարների ճանապարհով»,- հավելել է ՌԴ նախագահը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել