Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում գործողությունը կարող է մի քանի տարի տեւել
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունը կարող է տեւել մի քանի տարի՝ հաշվի առնելով ուկրաինական հակազդեցությունն ու Կիեւի իշխանություններին արեւմտյան զենքի մատակարարումը: Այդ մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ իրավիճակն Ուկրաինայում կարող է վերջնարդյունքում վերաճել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության, եթե չդադարեցվեն Ռուսաստանի գործողությունները:
«Սակայն մենք պայքարում ենք ոչ միայն հանուն ուկրաինացիների, նրանց ինքնիշխանության եւ ինքնորոշման իրավունքի, այս տեւական հակամարտությունը վերաբերում է Եվրոպայում ազատությանն ու ժողովրդավարությանը: Եթե մենք չկանգնեցնենք Պուտինին Ուկրաինայում, վտանգի ներքո կհայտնվեն մյուսները՝ Բալթյան երկրները, Լեհաստանը, Մոլդովան: Եւ դա կարող է վերաճել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության, իսկ մենք չենք ցանկանում այդպիսի զարգացում»,-հայտարարել է Թրասը:
Նա հավելել է, որ այն տնտեսական զոհողությունները, որոնք պետք է կրի Եվրոպան, անհամեմատելի են Ուկրաինայի կորուստների հետ:
Նշենք, որ բրիտանացի ընդդիմադիր գործիչները պահանջում են երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանին: Բրիտանիայի պաշտպանության «ստվերային» նախարար Դեւիդ Լեմին կոչ է արել երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանին Ուկրաինայում ճգնաժամի պատճառով:
«Վլադիմիր Պուտինի հետ մեր հարաբերությունները շատ դժվար կլինի վերականգնել առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք պետք է ասենք Ռուսաստանի դեսպանին երկրից հեռանալու մասին»,-հայտարարել է Լեմին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել