Իրավիճակն Ուկրաինայում եւ նրա շուրջ վերջին երեք ժամվա ընթացքում
Չեխիան պատրաստվում է 8,6 միլիոն դոլարի զենք եւ զինամթերք առաքել Ուկրաինա:
Լոնդոնի նախաձեռնությամբ 25 երկիր քննարկել են Կիեւին զինամթերքով եւ զենքով աջակցելու հարցը:
Եվրոպայի խորհրդից Ռուսաստանին հեռացնելու բանաձեւին Թուրքիան ձեռնպահ է քվեարկել:
Ռազմական գործողությունների մեկնարկից սկսած Ուկրաինայից Լեհաստան է ժամանել մոտ 100 հազար մարդ:
Դոնեցկը շարունակվում է հրթիռակոծվել:
«Գազպրոմը» շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարերել Եվրոպային այնպես, ինչպես մինչ ուկրաինական պատերազմը:
Մեդվեդեւը ԵԽԽՎ-ն եւ Եվրոպայի խորհուրդն անվանել է անիմաստ եւ գումար մսխող կառույցներ, որոնց մասին Ռուսաստանը պետք է մոռանա:
Ռուսաստանը կրկին հայտնում է այն մասին, որ ուկրաինացի զինվորականները վայր են դնում զենքը, քանի որ չեն ցանկանում պատերազմել:
Միկրոնեզիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ղրղզստանն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին Ուկրաինայում ընթացող գործողությունների կապակցությամբ:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, թե Կիեւը եւ նրա շուրջ գտնվող մյուս կարեւոր քաղաքները վերահսկվում են Ուկրաինայի կողմից:
Ռուսաստանյան աղբյուրները պնդում են, թե Ուկրաինայի նախագահը շտապ հեռացել է Կիեւից:
Էստոնիան իր օդային տարածքը փակել է Ռուսաստանի առջեւ:
Ռուսաստանը պնդում է, թե ինքը կապ չունի Կիեւում գտնվող բնակելի շենքի հրթիռակոծման հետ:
Լատվիան եւս իր օդային տարածքը փակել է Ռուսաստանի համար:
Սլովակիայում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ երկիր շարունակում են մեծ թվով ուկրաինացի փախստականներ ժամանել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում միայն ցավ է հայտնել Ուկրաինայում կատարվող իրադարձությունների կապակցությամբ:
Հունաստանը լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային:
Կիեւում պարետային ժամ է սահմանվել երեկոյան վեցից մինչեւ առավոտյան ինը: Նրանք ովքեր կխախտեն պարետային ժամը, կհամարվեն դիվերսանտներ:
Կապի օպերատորներն Ուկրաինայում աշխատում են սովորական ռեժիմով: Առայժմ որեւէ կապ չի խափանվել:
Հայաստանը հերքել է մի շար լրատվամիջոցների պնդումը, թե Ուկրաինայում հայ զինծառայող է գերեվարվել:
Բելառուստ պատրաստակամ է իր տաածքը տրամադրել Ուկրաինային եւ Ռուսաստանին բանակցություններ վարելու համար:
ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այլ մանրամասներ չի հայտնվում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել