Ուկրաինան համաձայնել է Պուտինի առաջարկին՝ սկսել բանակցությունները խաղաղության և հրադադարի շուրջ
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը Facebook-ում գրել է, որ Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` բանակցությունների առաջարկին, և այժմ կողմերը խորհրդակցում են տեղի և ժամանակի շուրջ։
Նիկիֆորովը հերքել է այն տեղեկությունը, թե Ուկրաինան հրաժարվել է բանակցել։
«Ուկրաինան պատրաստ է եղել և մնում է պատրաստ խոսել հրադադարի և խաղաղության մասին։ Սա մեր մշտական դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Անմիջապես այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի ու ժամանակի շուրջ։ Ինչքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի մեծ են բնականոն կյանքը վերսկսելու հնարավորությունները»,- ընդգծել է նա։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել