Դուք հիմա պաշտպանում եք ուկրաինական բանակին, որը գնդակոծում էր մանկական լողափը. Մարգարիտա Սիմոնյան. (տեսանյութ)
8 տարի պատերազմ է ընթանում, եթե Դուք դա չեք նկատել, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չկա: Պատերազմը Եմենում կամ Սիրիայում չի եղել, դա եղել է հենց այստեղ մեր ռուս ժողովրդի հետ, որոնց 8 տարի ոչնչացնում ենք: Բացեք Գուգլը և փնտրեք ուղղակի: Ասեմ ինչ փնտրեք, ուղղակի փնտրեք, թե ով է Գորլովսկայա Մադոննան: Նայեք նրան ողջ ժամանակ և հետո: Այս մասին «Россия 1»-ի եթերում ասել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ դիմելով ՌԴ-ին քննադատող հայտնի գործիչներին:
Նշենք, որ տարիներ առաջ ուկրաինական զորքերի կողմից Գորլովկայի գնդակոծության ժամանակ Կիրա Ժուկն ու նրա դուստրը զոհվեցին։ Նա դարձավ Դոնբասի խաղաղ բնակչության նկատմամբ ուկրաինական զորքերի անողոք սարսափի խորհրդանիշը։ «Եթե հիմա Դուք ասում եք բաներ, որոնց մասին տեղեկութոյւն չունեք, դա հասկանալի է, բայց օրինակ ես չեմ խոսում երաժշտության մասին, քանի որ դրանից բան չեմ հասկանում, բայց Դուք միանգամից հայտնում եք Ձեր քաղաքացիական դիրքորոշումը Ձեր երկրի դեմ առանց իմանալու ճշմարտությունը»,-ասել է նա:
Աղբյուրը՝ yerevan.today


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել