Մարիուպոլ քաղաքում ռմբակոծության ձայներ են լսվում, խուճապ է, հայերի մի մասը տարհանվում է
Ես հենց հիմա գտնվում եմ Մարիուպոլ քաղաքում, ռմբակոծության ձայներ են լսվում, ավելի շատ խուճապ է, բայց որ խոսում են քաղաք մտնելու մասին, դեռ նման տեղեկություն չունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավար Վահագն Մաթեւոսյանը։
«Մենք այս ամենը կանխատեսելով նախօրոք պատրաստվել էինք, մեր հայրենակիցներից ով ուզել՝ էվոկուացվել է, իսկ ով որոշել է մնալ իրենց տներում, մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ հոգեբանական լարված վիճակ է։ Այն մարդիկ, որոնք մեքենա չունեն, բայց ուզում են տարհանվել, մենք ունենք մեքենաներ, որոնք պատրաստ են նրանց տարհանել, բայց կարող եմ ասել, որ այս պահին 50%-ից ավելին չեն ուզում լքել իրենց տները»,– պատմեց Վահագն Մաթեւոսյանը։
Իսկ թե որքան հայ է տեղահանվել, նրա խոսքով՝ դեռ հստակ թվեր չկան։
«Հայերի հիմնական մասը գնացել է Դնեպրոպետրովսկ, մենք պայմանավորվածություն ունենք, որ տարհանվածները հավաքվում են հայկական եկեղեցու մոտ, որտեղ նրանց դիմավորում են հայ համայնքի ներկայացուցիչները, առաջին անհրաժեշտության օգնություն ցույց տալիս, որից հետո էլ ամեն մեկը գնում է իր բարեկամի, ծանոթի տուն»,– ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավարը եւ հավելեց, որ իրենք մշտական կապի մեջ են Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել