Քրիսի Թեյգենը եւ Ջոն Լեջենդը պատրաստվում են կրկին ծնող դառնալ
2020 թվականի հոկտեմբերի 1-ին Քրիսի Թեյգենը եւ Ջոն Լեջենդը սարսափելի լուր են հայտնել. մոդելի մոտ անհաջողություն է տեղի ունեցել: Նա կորցրել է երեխային։ Երեխայի մահը ազդել է աստղի առողջության վրա։ Քրիսիի խոսքով՝ նա այլեւս չի կարողանա հղիանալ։
Սակայն, կարծես թե, մոդելը որոշել է, այնուամենայնիվ, փորձել ծննդաբերել, միայն այս անգամ փոխնակ մոր օգնությամբ։ Instagram-ի իր էջում նա պատմել է, որ պատրաստվում է ձվաբջջի առանձնացման պրոցեդուրային։ «Ես հիմա փորձում եմ հնարավորինս շատ ձվաբջիջներ փրկել եւ, հուսով եմ, մի քանի ուժեղ, առողջ սաղմեր կլինեն», — գրել է Քրիսսին:
Հիշեցնենք, որ Քրիսսին եւ Ջոնը միասին են արդեն ավելի քան 15 տարի, սակայն պաշտոնապես ամուսնացել են միայն 2013թ․-ին: Աստղային ամուսիններն ունեն երկու զավակ՝ Լունան եւ Մայլզը։ Երկու երեխաները ծնվել են ԱՄԲ-ի (արտամարմնային բեղմնավորում) միջոցով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել