Իտալիայում տեղի են ունեցել ավագ դպրոցի աշակերտների ցույցեր
Իտալիայի ավելի քան 40 քաղաքներում ավագ դպրոցի հարյուր հազարավոր աշակերտներ ուրբաթ օրը ցույցերի են դուրս եկել՝ ավարտական քննությունների անցկացման ձեւաչափում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ ուսումն ու աշխատանքը համատեղողների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ապահովելու պահանջով։ Այս մասին տեղեկացրել է TGCOM հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրինում դպրոցականները մտադրվել են ներխուժել արդյունաբերողների Confindustria միավորման տեղի ներկայացուցչության գրասենյակ, բայց նրանց ճանապարհը փակել են ոստիկանները։ Դպրոցականների հետ բախման հետեւանքով տուժել է իրավապահ մարմինների յոթ աշխատակից։ Հանրապետության ՆԳՆ ղեկավար Լուչանա Լամորջեզեն հանդես է եկել տեղի ունեցածի դատապարտմամբ։
Հռոմի կենտրոնում ցույցի պատճառով խստացվել են անվտանգության միջոցները։ Մասնավորապես, ոստիկանությունը սահմանափակել է երթեւեկությունը Կայսերական ֆորումների պողոտայում։ Հիմնականում դրանով էին անցնում ցուցարարները։ ANSA գործակալության տվյալներով՝ դպրոցականների մի մասը փորձել է շեղվել համաձայնեցված երթուղուց եւ սկսել է ձվեր ու տարբեր առարկաներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, բայց ընդհանուր առմամբ ցույցը Հռոմում անցել է առանց լուրջ միջադեպերի։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել