Եվրահանձնաժողով. Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կներառեն էներգետիկ հատվածը եւ բարձր տեխնոլոգիաները
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կներառեն էներգետիկ հատվածն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները, եթե Ուկրաինայի դեմ պատերազմ սկսվի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն համաձայնեցրել ենք Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները, որոնք կներառեն սահմանափակումներ էներգետիկ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասել է ֆոն դեր Լյաենը։ Նա նշել է, որ Ուկրաինայում «հակամարտությունն ստեղծել է Ռուսաստանը»։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ը եւ ՆԱՏՕ-ն կպահպանեն միասնականությունը Ուկրաինայի շուրջ իրավիճակի հարցում։ «ԵՄ-ը եւ ՆԱՏՕ-ն պահպանում են լիակատար միասնականությունը եւ միասնական կմնան՝ ի պատասխան ռուսական սպառնալիքների»,- նշել է նա՝ ստեղծված իրավիճակն անվանելով «Եվրոպայի ամենամռայլ օրերը սառը պատերազմից հետո»։
Նրա խոսքով՝ վերջին օրերի իրադարձությունները կարող են ամբողջովին փոխել աշխարհակարգը։ «Մենք տեսնում ենք զորքերի ամենամեծ կենտրոնացումը Եվրոպայում սառը պատերազմի մթին ժամանակներից ի վեր։ Այս օրերի իրադարձությունները կարող են լիովին փոխել աշխարհակարգը։ Ուկրաինան հենց նոր է նշել անկախության 30-ամյակը։ Ուկրաինացիների մի ամբողջ սերունդ ծնվել եւ մեծացել է ազատ երկրում։ Նրանք դեմոկրատիայի զավակներն են։ Բայց այժմ նրանք ամեն օր բախվում են արտաքին ագրեսիայի եւ միջամտության»,- ասել է ԵՀ ղեկավարը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել