Արքայազն Հարին դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության դեմ
Սասեքսի դուքս արքայազն Հարին դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության դեմ։ Արքայազնը պահանջում է թագուհու պլատինե հոբելյանին ընտանիքի հետ այցի ընթացքում իրեն անվտանգության աշխատակիցների տրամադրել, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով նրա փաստաբաններին։
Սասեքսի դուքսի փաստաբանը պնդում է, որ իր վստահորդը ցանկանում է կնոջն ու երեխաներին իր հայրենիք տանել, սակայն «չի կարող տուն վերադառնալ», քանի որ դա չափազանց վտանգավոր է։ Ընդ որում, նա պատրաստ է անձամբ վճարել անվտանգության համար։
«Ինչպես հայտնի է, մյուս անձինք, որոնք ազատվել են պետական ծառայությունից եւ սպառնալիքի ռիսկի ենթարկվել, անվճար ստանում են ոստիկանության պաշտպանությունը։ Մեծ Բրիտանիան մշտապես կլինի արքայազն Հարիի տունն ու երկրը, որում նա ցանկանում է, որ իր կինն ու երեխաներն անվտանգ լինեն։ Ոստիկանության կողմից պաշտպանության բացակայության դեպքում չափազանց մեծ ռիսկ է առաջանում։ Արքայազն Հարին անվտանգության սպառնալիքը ժառանգել է ծնվելիս՝ ամբողջ կյանքի համար։ Նա գահի համար հերթում վեցերորդն է, երկու անգամ զինվորական ծառայություն է անցել Աֆղանստանում, իսկ վերջին տարիներին նրա ընտանիքը ենթարկվել է լավ փաստաթղթավորված նեոնացիստական եւ էքստրեմիստական սպառնալիքներին»,- հայտարարել է դուքսի փաստաբանը։
Առաջին դատական նիստը նշանակված է այսօր՝ փետրվարի 18-ին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել