Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է պատերազմի սպառնալիքն ուռճացնելու մեջ
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է պատերազմի սպառնալիքն ուռճացնելու եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածություն ստեղծելու մեջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՉԺՀ-ի արտգործնախարարության ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Արեւմուտքի որոշ երկրների կողմից բարձրացրած աղմուկն ու ապատեղեկատվությունը անորոշություն են ստեղծում խնդիրներով լի աշխարհում եւ խորացնում են տառապանքն ու պառակտումը»,- ասել է նա։
«Հուսով ենք՝ համապատասխան կողմերը կդադարեցնեն նման ապատեղեկատվական արշավները եւ կանեն ավելին՝ ի շահ խաղաղության, փոխադարձ վստահության եւ համագործակցության։ Չինաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները մշտապես աշխատում են բարիդրացիական երկարաժամկետ հարաբերություններ զարգացնելու եւ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- հավելել է նա։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել