Բրիտանացի մարշալը հարեւաններին է ներկայացել մերկ հետույքով եւ հեռացվել ծառայությունից
Մեծ Բրիտանիայի Թագավորական Ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Էնդրյու Թրները հեռացվել է ծառայությունից իր այգում բաց հետույքով զբոսնելու պատճառով, տեղեկացնում է The Sun-ը։
Բրիտանացի զինվորականի դեմ ոստիկանությանը բողոքել են նրա հարեւանները, որոնք վախեցել են տեսածից։ Նրանց խոսքով՝ Թրները մերկ կանգնած էր այգում եւ նայում էր իրենց։ Հետո նա շրջվել է եւ, ոչնչով չծածկվելով, գնացել տուն։ Մարշալի Բերքշիրի տունը գնահատվում է 1,4 մլն ֆունտ սթեռլինգ։
Ծառայությունից զրկված զինվորականին ոստիկանությունում հարցաքննել են։ Ավելի ուշ մարշալին պարտավորեցրել են ներողություն խնդրել հարեւաններից։ Նա նամակ է գրել, որը բաղկացած էր մեկ տողից, ինչը չի գոհացրել տուժածներին։ Հաղորդագրությունում ՌՕՈւ բոլոր հրամանատարներին տեղեկացվել է, որ Թրները պաշտոնազրկվել է անձնական հանգամանքների պատճառով։
Թագավորական ՌՕՈւ կայքի համաձայն՝ Թրները սովորել է Օքսֆորդում եւ Լոնդոնի Թագավորական քոլեջում։ Նա ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի, ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան եւ օվկիանոսագիտության ու տիեզերագիտության ոլորտի մասնագետի առաջին աստիճան։ Որպես օդաչու նա թռել է 87 տեսակ օդանավերով՝ կարիերայի ընթացքում կատարելով ավելի քան 5100 ժամ թռիչք։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել