Ես արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը. Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ՔԿ
«Ակունք» նախաձեռնության ղեկավար Ռուբեն Հակոբյանին այսօր՝ փետրվարի 14-ին, հրավիրել են Քննչական կոմիտե: Այնտեղից դուրս գալուց հետո, նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունեցել, գնահատականներ եմ հնչեցրել, հիմքում այդ գնահատականներն էին: Սկզբից ոստիկանություն էին հրավիրել մի 2 ամիս առաջ: Պարվում է քրգործ են հարուցել եւ որպես վկա-կասկածյալ ես օգտվեցի իմ իրավունքից եւ ցուցմունք չեմ տվել»:
Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ ասաց. «Կարծես ճակատագրի հեգնանք լինի, նա, ով այսօր կենտրոնացրել է դատական իշխանությունը իր ձեռքում՝ Գագիկ Ջհանգիրյանը, այս մարդը 1995-ին կարողացավ դատական համակարգը ոչնչացնել, սղոցել պետության համակարգը յս ոլորտի եւ ընտրությունը որպես երեւույթ, վերացնել: Այդ ժամանակ պայքարեցի, արդյունքում հայտնվեցի ԱԱԾ մեկուսարանում: Այն ժամանակ, իհարկե, ավելի ծանր հոդվածներ էին, 4 հոդվածներից երկուսը մահապատժի հոդվածներ էին: Այդ մարդը պետությունը ոչնչացրեց ու չպատժվեց: Չպատժվեց նաեւ, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ տաք էր, պահանջում էր, որ իրեն գլխավոր դատախազ նշանակեն: Չնշանակվեց, հետո փորձեց այդ նենգ խմբի հետ հեղաշրջում իրականացնել ու էլի չպատժվեց: Այսինքն չի պատժվել ու հիմա ռեւանշ է անում:
Հիմա էլ ասում է՝ ես եկել եմ իշխանության, թքած ունեմ, թե ինչ է կատարվում: Ես արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը: 1995-ին իմ վախը բռնել են: Եթե փորձում են ահաբեկել, իզուր: Բայց այս անգամ անպատիժ չեն մնա»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...