Փաշինյանի կուսակցությունը նորից կարող է օգնության կանչել արտախորհրդարանական հոգեհարազատ ուժերին
Արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքին կարող է ապահովվել միայն համապատասխան իրավական որոշման առկայությունից հետո։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 14-ին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների ճեպազրույցում ասաց նշված հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ինչպես նշեց պատգամավորը, արտախորհրդարանական ոչ մի ուժ ներկա պահին չի ներգրավված հանձնաժողովի աշխատանքում։ «Իհարկե, նրանք ցանկություն ունեն մասնակցել այս ամենին, քանի որ համապատասխան պլատֆորմ գոյություն ունի։ Բայց իրավական աստիճանը, որտեղ այդ ցանկությունները կարող են իրականացվել, որոշելու է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը։ Արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքին ապահովվելու է միայն համապատասխան իրավական որոշման առկայությունից հետո»,- պարզաբանել է Քոչարյանը։
Նշենք, որ արտախորհրդարանական ուժերի այսպես կոչված ձեւաչափում ներառված են իշխանությունների գործունեությանը սատարող բացահայտ արեւմտամետ կուսակցությունները, օրինակ՝ «Հանրապետությունը»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...